ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2001 թվականի N 328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում`
ա) Ա. Հովսեփյանի, Ա. Առուստամյանի և Գ. Համբարձումյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի վարչության պետ Հ. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության կցորդ Ն. Մաթոսյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հ. Վարդանյանին.
գ) հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները դնել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Գ. Հայրապետյանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|