ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 85-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 559,031,134 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Առանց ծնողական խնամքի մնացած պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.07.21 N 574-Ա)
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,333,333՝ դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.03.0127, N 015.08.13.0127 և N 011.08.13.0127 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,133,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 400,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2005 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N 010634092 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 179/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 2,955,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02507464) 2018 թվականի նոյեմբերի 7-ին կնքված N PD-01-01-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի վճարովի ծառայությունների մատուցում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 85-Ա որոշման |
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Առանց ծնողական խնամքի մնացած 15-23 տարեկան պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն` ընտանեկան մոտեցման կիրառմամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ ք. Երևան Հր. Քոչարի շենք 8, բն. 18-19, Երզնկյան փող. տուն 79 և Նար-Դոսի փող. 34 հասցեներում գտնվող երիտասարդական տներում: Բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ընդհանուր բյուջեն կազմում է 559,031,134 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում ծնողական խնամքից զրկված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերի ծրագրում: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 90 պատանիներ ու երիտասարդներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 01.01.2019-31.12.2021 թվականների ընթացքում (կրում է շարունակական բնույթ): |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ընդհանուր թվով 90 երիտասարդների խնամքի և դաստիարակության իրականացում ՍՕՍ-երիտասարդական տների և կիսաանկախ բնակության փուլի շրջանակներում (ընտանեկան բյուջե)` 3 տարվա համար կազմում է 122,471,788 ՀՀ դրամ (որից 74,666,398 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 1.1 սնունդ` 29,909,654 ՀՀ դրամ 1.2 լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ` 3,566,633 ՀՀ դրամ 1.3 հագուստ և կոշիկ` 14,329,103 ՀՀ դրամ 1.4 դպրոցական ծախսեր` 2,064,893 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում) 1.5 գրպանի գումար` 9,135,585 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում) 1.6 այլ ընտանեկան ծախսեր` 3,567,320 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում) 1.7 կիսաանկախ փուլում գտնվող երիտասարդների նպաստ` 59,898,600 ՀՀ դրամ; (հարկային արտոնություն չի պահանջվում) 2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 3 տարվա համար կազմում է 80,917,500 ՀՀ դրամ (որից 65,602,500 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 2.1. մասնագիտական պատրաստության պարապմունքներ (մասնագետների վարձավճար) և ուսման վարձեր` 61,702,500 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում): 2.2. մասնագիտական պիտույքներ և պարագաներ` 4,380,000 ՀՀ դրամ; 2.3. բովանդակալից ժամանցի կազմակերպում` 3,900,000 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում): 2.4. ամառային հանգստի կազմակերպում` 10,935,000 ՀՀ դրամ; 3. Առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 3 տարվա համար կազմում է 19,737,120 ՀՀ դրամ (որից 3,330,000 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 3.1. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ ` 16,407,120 ՀՀ դրամ; 3.2. հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 3,330,000 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում): 4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 8 ,913 ,978 ՀՀ դրամ (որից 220,170 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 4.1. էլեկտրաէներգիայի վարձավճար`2,782,086 ՀՀ դրամ; 4.2. ջրամատակարարման վարձավճար` 751,584 ՀՀ դրամ; 4.3. գազամատակարարման վարձավճար 4,959,738 ՀՀ դրամ; 4.4. աղբահանության վարձավճար 200,400 ՀՀ դրամ; 4.5. գույքահարկի վճար`220,170 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում): 5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում 3 տարվա համար կազմում է 26,392,978 ՀՀ դրամ: 5.1. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում` 7,974,000 ՀՀ դրամ; 5.2. կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 3,573,000 ՀՀ դրամ; 5.3. էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, համակարգչի ձեռք բերում և վերանորոգում` 14,845,978 ՀՀ դրամ; 6. Երիտասարդների առաջին անհրաժեշտության պարագաներ բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս, նրանց համար վարձակալված բնակարանների վարձավճար և աջակցություն բնակարան ձեռքբերելու հարցերում` 3 տարվա համար կազմում է 54,500,001 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 6.1. երիտասարդների առաջին անհրաժեշտության պարագաներ բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս` 3,600 000 ՀՀ դրամ 6.2. երիտասարդների համար վարձակալված բնակարանների վարձավճար` 35,900,001 ՀՀ դրամ 6.3. աջակցություն երիտասարդներին բնակարան ձեռքբերելու հարցերում` 15,000,000 ՀՀ դրամ: 7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 3 տարվա համար կազմում է 132,457, 506 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում): 7.1 երիտասարդական տների մանկավարժներ` 123,991,326 ՀՀ դրամ, թվով 13 աշխատակից, 7.2 երիտասարդական տների խոհարարներ` 8,466,180 ՀՀ դրամ, թվով 2 աշխատակից, 8. Փոստային ծառայություններ (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (նամականիշների գումար) (ծրագրային ծախս)` 4,200,000 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 109,440,263 ՀՀ դրամ: 1․ Հանրային կապեր 2․ Աշխատակազմի ծախսեր 3․ Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ 4․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ; 5․ Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր; 6․ Կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Սննդի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 29,909,654 ՀՀ դրամ 2․ Լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 3,566,633 ՀՀ դրամ 3․ Հագուստի և կոշիկի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 14,329,103 ՀՀ դրամ 4. Մասնագիտական պիտույքների և պարագաների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 4,380,000 ՀՀ դրամ; 6․Ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում 3 տարվա համար կազմում է 10,935,000 ՀՀ դրամ 7. Երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 16,407,120 ՀՀ դրամ: 8. Երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում 3 տարվա համար կազմում է 7,974,000 ՀՀ դրամ; 9․ Կահույքի, էլեկտրական սարքավորումների և համակարգիչների վերանորոգում 3 տարվա համար կազմում է 4,473,688 ՀՀ դրամ; 10․Կահույքի, էլեկտրական սարքավորումների (սառնարաններ, գազօջախներ, լվացքի մեքենաներ) և համակարգիչների ձեռք բերում 3 տարվա համար կազմում է 13,945 ,290 ՀՀ դրամ; 11. Փոստային ծառայություններ (նամակագրոթյուն շահառուների և նրանց հովանավորների միջև) (նամականիշների գումար) (ծրագրային ծախս)` 4,200,000 ՀՀ դրամ: 12. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ (կազմակերպական ծախսեր) 3 տարվա համար կազմում է 21,270,000 ՀՀ դրամ, 12.1. հեռախոսի վարձավճար` 6,150,000 ՀՀ դրամ; 12.2. ինտերնետի վարձավճար` 4,428,000 ՀՀ դրամ; 12.3. փոստային ծառայություն` 4,800,000 ՀՀ դրամ; 12.4. գրասենյակային պարագաներ` 5,892,000 ՀՀ դրամ; 13․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 3 տարվա համար կազմում է 9,827,340 ՀՀ դրամ; 14․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) վառելանյութի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 10,638,000ՀՀ դրամ։ 15. Ֆիլմերի, լուսանկարների, գովազդային նյութերի և տպագրությունների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 2,355,000 ՀՀ դրամ; 16․ Ներկայացուցչական ծախսեր 3 տարվա համար կազմում է 3,600,000 ՀՀ դրամ; 17․ Արտաքին միջոցառումներ /ֆուրշետներ և տոնակատարություն/ 3 տարվա համար կազմում է 3,300,000 ՀՀ դրամ; 18. Կոմունալ ծառայություններ (ծրագրային և կազմակերպական ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 13,649,208 ՀՀ դրամ; 17.1․ էլեկտրաէներգիայի վարձավճար` 4,582,086 ՀՀ դրամ; 17.2. ջրամատակարարման վարձավճար` 1,065,984 ՀՀ դրամ; 17.3. գազամատակարարման վարձավճար 7,659,738 ՀՀ դրամ 17.4. աղբահանություն վարձավճար 341,400 ՀՀ դրամ; |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը 01.01.2019 31.12.2021 թվականների համար կազմում են 109,440,263 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 19.57 տոկոսը: Այդ թվում` 1. Հանրային կապեր` 3 տարվա համար կազմում է 9,255,000 ՀՀ դրամ, 1.1. ֆիլմեր և լուսանկարներ` 750,000 ՀՀ դրամ; 1.2. ներկայացուցչական ծախսեր` 3,600,000 ՀՀ դրամ; 1.3. գովազդային նյութեր և տպագրություններ` 1,605,000 ՀՀ դրամ; 1.4. արտաքին միջոցառումներ /ֆուրշետներ և տոնակատարություն`3,300,000 ՀՀ դրամ; 2. Աշխատակազմի ծախսեր` 3 տարվա համար կազմում է 42,454,062 ՀՀ դրամ, ընդ որում` 2.1.աշխատավարձ (կազմակերպական անձնակազմ) կազմում է 38,713,662 ՀՀ դրամ, թվով 3 աշխատակից; 2.2. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր` 3,740,400 ՀՀ դրամ; 3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ 3 տարվա համար կազմում է 21,270,000 ՀՀ դրամ, 3.1. հեռախոսի վարձավճար` 6,150,000 ՀՀ դրամ; 3.2. ինտերնետի վարձավճար` 4,428,000 ՀՀ դրամ; 3.3. փոստային ծառայություն` 4,800,000 ՀՀ դրամ; 3.4. գրասենյակային պարագաներ` 5,892,000 ՀՀ դրամ; 4. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ 3 տարվա համար կազմում է 20,465,340 ՀՀ դրամ: 4․1․Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 9,827,340 ՀՀ դրամ; 4․2․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) վառելանյութ 10,638,000 ՀՀ դրամ։ 5. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր` 3 տարվա համար կազմում է 11,040,461 ՀՀ դրամ; այդ թվում` 5.1. ապահովագրություն` 8,175,000 ՀՀ դրամ; 5.2. բանկային, չնախատեսված կազմակերպական և ընթացիկ ծախսեր և այլն` 2, 865,461 ՀՀ դրամ: 6. Կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 4,955,400 ՀՀ դրամ; այդ թվում` 6.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 1,800,000 ՀՀ դրամ; 6.2. ջրամատակարարման վարձավճար` 314,400 ՀՀ դրամ: 6.3. գազամատակարարման վարձավճար` 2,700,000 ՀՀ դրամ; 6.4. աղբահանության վարձավճար` 141,000 ՀՀ դրամ; |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 08.07.21 N 574-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |