ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 565-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 հավելվածների:».
2) որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույնով սահմանվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) համապատասխանության գնահատման՝ սերտիֆիկացման և հայտարարագրման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջությունը: Համապատասխանության գնահատման ընթացակարգերը դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց:»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման հավատարմագրված և օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակված մարմինները:»,
գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 7-րդ կետով՝
«7. Սույն իրավական ակտում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված հասկացությունների իմաստն ու նշանակությունը:».
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընթացակարգերից:».
4) որոշումը լրացնել նոր՝ NN 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 հավելվածներով՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 565-Ն որոշման |
|
«Հավելված N 19 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
1. Սույն ընթացակարգում ներկայացված են սերտիֆիկացման ընթացակարգերով հաջորդաբար կատարվող գործողությունները, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝
1) հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնելը, որում նշվում է սույն ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը՝ սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի կցմամբ: Հայտի քննարկման առավելագույն ժամկետը ներկայացման օրվանից կազմում է 7 աշխատանքային օր:
Հայտի ընդունման որոշման պատճենը, հայտատուի կողմից ներկայացվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է դիմողին՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տեղեկատվություն ուղարկելու միջոցով).
2) ներկայացված փաստաթղթերը սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում սերտիֆիկացման մարմինը փաստաթղթերի ստացման օրվանից մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ուղարկում է գրավոր ծանուցում (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)՝ հայտի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների ցանկով (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով):
Այն դեպքում, երբ հայտատուի կողմից նշված անհամապատասխանությունները չեն վերացվել անհամապատասխանությունների ցանկից գրավոր ծանուցում ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գրավոր ծանուցում սերտիֆիկացումը մերժելու մասին՝ նշելով մերժման պատճառը (անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տեղեկատվություն ուղարկելու միջոցով).
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի որոշակի տեխնիկական կանոնակարգին (կանոնակարգերին) պատկանելիությունը որոշելու նպատակով նույնականացման իրականացումը և (կամ) արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) (արտադրանքի տիպային նմուշներ) (այսուհետ՝ արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման համար, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.
4) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից պայմանագրի հիման վրա (անհրաժեշտության դեպքում) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու համար հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի ներգրավումը՝ այն լաբորատորիաներից, որոնց հետ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը փոխգործակցում է՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու համար (եթե հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացումը նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով).
5) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելը, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.
6) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի տիպի հետազոտության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.
7) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի նախագծի հետազոտության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.
8) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.
9) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների ստացված արդյունքները վերլուծելը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ (այսուհետ՝ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ) տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշման ընդունում.
10) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ձևակերպելը և տրամադրելը՝
ա. արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ. Հայաստանի Հանրապետության շուկայում արտադրանքի շրջանառության համապատասխանության ազգային նշանով արտադրանքի մակնշման ապահովումը հայտատուի կողմից՝ Օրենքին համապատասխան (կցելով մարմնի համար նախատեսված նույնականացման ծածկագիրը),
գ. արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման իրականացումը, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.
դ. արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների գործողությունը կասեցնելը (վերականգնելը) կամ դադարեցնելը.
11) տրված համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկատվության ներառումը համապատասխանության սերտիֆիկատների ռեեստր։
2. Սերտիֆիկացման աշխատանքներն իրականացվում են հայտատուի նախաձեռնությամբ՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
3. Հայտի մեջ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, հավատարմագրման և/կամ նշանակման եզակի գրանցահամարը, դրա գտնվելու վայրը.
2) հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև այն հայտատուի հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը, Օրենքին համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական հաշվառման ժամանակ, բանկային վավերապայմանները, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) իրավաբանական անձի ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը, որը, Օրենքին համապատասխան, լիազորված է հայտով (լիազորող փաստաթղթի անվանման ու վավերապայմանների նշմամբ) դիմելու արտադրանքի սերտիֆիկացման մարմին.
4) արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համար.
5) արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկություններ, ներառյալ՝
ա. արտադրանքի անվանումը և նշագիրը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) և արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում),
բ. արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում),
գ. արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող այլ տեղեկություններ (առկայության դեպքում),
դ. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր),
ե. այն փաստաթղթի (փաստաթղթերի) նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
զ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկումը, խմբաքանակը կամ եզակի արտադրատեսակը)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը (առկայության դեպքում): Գործարանային համարի բացակայության դեպքում կատարվում է «մեկ օրինակից» կամ «եզակի արտադրատեսակ» գրառումը,
է. պայմանագրի (մատակարարման պայմանագրի) և ապրանքաուղեկից այն փաստաթղթերի վավերապայմանները, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը (արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար).
6) հայտատուի կողմից ընտրված սերտիֆիկացման ընթացակարգը.
7) այն տեխնիկական կանոնակարգի անվանումը, որի պահանջներին համապատասխանության մասով անցկացվում է սերտիֆիկացումը.
8) այլ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող իրավաբանական անձանց, և Օրենքին համապատասխան որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառված ֆիզիկական անձանց արտադրական հարթակներում իր անվան ներքո արտադրանքի արտադրման համար արտադրողի կողմից պատվեր տեղադրելու դեպքում՝ պատվեր կատարողի լրիվ անվանումը, նրա գտնվելու և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները)։
4. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) սերիական արտադրության արտադրանքի համար՝
ա. արտադրանքի տեխնիկական (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները,
բ. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ազգային (պետական) ստանդարտների ցանկը (այսուհետ՝ ստանդարտների ցանկ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում),
գ. տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում),
դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
ե. կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որի գործողությունը տարածվում է սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վրա, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված կառավարման համակարգի համապատասխանությունը կառավարման համակարգին ներկայացվող՝ համապատասխան ստանդարտի պահանջներին, և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (այսուհետ՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ) (սերտիֆիկացման ընթացակարգով նախատեսված դեպքերում),
զ. կրիտիկական բաղադրամասերի, նյութերի, կոմպլեկտավորող արտադրատեսակների կամ արտադրատեսակի բաղադրիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատների պատճենները (առկայության դեպքում),
է. արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար),
ը. Օրենքին համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական հաշվառման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ,
թ. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում).
2) արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար՝
ա. արտադրանքի տեխնիկական (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
բ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),
գ. պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը,
դ. ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում),
ե. տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում),
զ. Օրենքին համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական հաշվառման ժամանակ տրվող՝ հայտատուի գտնվելու վայրի կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ,
է. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում)։
5. Հայտին կից ներկայացվող ռուսերեն կամ այլ օտար լեզվով կազմված փաստաթղթերն ուղեկցվում են հայերեն թարգմանությամբ, պատճենները վավերացվում են հայտատուի ստորագրությամբ։
|
Հավելված N 20 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ1 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Սերտիֆիկացման Թ1 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար։
2. Թ1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը)։
3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար արտադրության գործընթացի կայունությունը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունը, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
4. Թ1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հայտատուի կողմից փաստաթղթերը ներկայացնելու օրվանից հետո մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով) տեղեկացնում է հայտատուին.
3) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
4) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացումը և դրա նմուշառում (փորձանմուշներ)՝ դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն իրականացնելու համար.
5) արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում: Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն.
6) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում.
7) հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ու արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (հայտը գրանցելու օրվանից մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված արտադրանքի փորձարկման համար անհրաժեշտ և ստանդարտացման փաստաթղթերով նախատեսված ժամանակահատվածից) ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հայտատուին.
8) հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով.
9) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.
10) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է իրականացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
5. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման տվյալ մարմինը սերտիֆիկացում իրականացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա անցկացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
6. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
7. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Եթե արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ են կատարվելու, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)։
10. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
11. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում՝ հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ։ «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:
12. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ։
13. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված՝ ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից։
|
Հավելված N 21 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ2 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ (ԵՐԲ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ ՆԵՐԴՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ)
1. Սերտիֆիկացման Թ2 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար՝ արտադրողի մոտ ներդրված կառավարման այնպիսի համակարգի առկայության դեպքում, որը սերտիֆիկացվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից։
2. Թ2 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (կամ արտադրողի կողմից լիազորված անձը)։
3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար ներդրված և սերտիֆիկացված կառավարման համակարգի կայուն աշխատանքը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրման համար անհրաժեշտ արտադրության պայմանները, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
4. Թ2 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենները.
2) Թ ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի՝ հայտի մեջ նշվում են այն փաստաթղթի մասին տեղեկությունները, որի պահանջներին համապատասխանության մասով սերտիֆիկացվել է ներդրված կառավարման համակարգը.
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը փաստաթղթերի ստացման օրվանից մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին.
4) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
5) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացումը և դրա նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը՝ դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն իրականացնելու համար).
6) արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում.
7) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ամփոփում.
8) հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (սույն հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված արտադրանքի փորձարկման համար անհրաժեշտ և ստանդարտացման փաստաթղթերով նախատեսված ժամանակահատվածից) ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին:
5. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է անցկացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
9. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն իրականացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման այդ մարմինը սերտիֆիկացում իրականացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա իրականացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
10. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
11. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դրա մասին։
12. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)։
14. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
15. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում՝ հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ։ «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:
16. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ։
17. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված՝ ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից։
|
Հավելված N 22 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ3 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ (ԵՐԲ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԱՄ ԴԺՎԱՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ)
1. Սերտիֆիկացման Թ3 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար այն դեպքում, երբ ամբողջապես հնարավոր չէ կամ դժվար է հաստատել տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը՝ պատրաստի արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելիս։
2. Թ3 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (կամ արտադրողի կողմից լիազորված անձը)։
3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու արտադրության գործընթացի կայունությունը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունը, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
4. Թ3 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով) տեղեկացնում է հայտատուին.
3) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման և հետազոտությունների անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
4) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրանքի նախագծի հետազոտություն.
5) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն.
6) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նախագծի հետազոտության արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում:
5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նախագծի հետազոտության և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված արտադրանքի փորձարկման համար անհրաժեշտ և ստանդարտացման փաստաթղթերով նախատեսված ժամանակահատվածից) ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին:
6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
9. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով, սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է անցկացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նույնականացման, դրա նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների միջոցով և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:
10. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման տվյալ մարմինը սերտիֆիկացում իրականացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա իրականացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
11. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
12. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
13. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)։
15. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
16. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում՝ հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ։ «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:
17. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ։
18. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված՝ ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից։
|
Հավելված N 23 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ4 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ (ԵՐԲ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԱՄ ԴԺՎԱՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
1. Սերտիֆիկացման Թ4 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար, եթե անհնար կամ դժվար է ամբողջապես հաստատել տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը՝ պատրաստի արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելիս, ինչպես նաև արտադրողի մոտ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված՝ ներդրված կառավարման համակարգի առկայության դեպքում։
2. Թ4 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (կամ արտադրողի կողմից լիազորված անձը)։
3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու ներդրված և սերտիֆիկացված կառավարման համակարգի կայուն աշխատանքը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրման համար անհրաժեշտ արտադրության պայմանները, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
4. Թ4 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտ՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենները.
2) Թ ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի` հայտի մեջ նշվում են այն փաստաթղթի մասին տեղեկությունները, որի պահանջներին համապատասխան ներդրվել է կառավարման համակարգը.
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին.
4) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման և հետազոտությունների անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
5) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում (անհրաժեշտության դեպքում՝ մինչև 20 աշխատանքային օր) անցկացնում է արտադրանքի նախագծի հետազոտություն.
6) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների և արտադրանքի նախագծի հետազոտության արդյունքների ամփոփում:
5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության և արտադրանքի նախագծի հետազոտության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին:
6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով։
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
9. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով, սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է անցկացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նույնականացման, դրա նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների միջոցով:
10. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման այդ մարմինը սերտիֆիկացում անցկացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա իրականացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
11. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
12. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
13. Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները սերտիֆիկացման մարմնի կողմից տրամադրվում են համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)։
15. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
16. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում՝ հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ։ «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:
17. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ։
18. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված՝ ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից։
|
Հավելված N 24 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ5 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
1. Սերտիֆիկացման Թ5 ընթացակարգը կիրառվում է սերիական արտադրության համար նախատեսված արտադրանքի համար՝ արտադրանքի փոփոխությունների թողարկման պլանավորման դեպքում։
2. Թ5 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը)։
3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար արտադրության գործընթացի կայունությունը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունը, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
4. Թ5 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին.
3) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման և հետազոտությունների (փորձարկումների) անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
4) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրանքի տիպի հետազոտություն.
5) արտադրանքի տիպի հետազոտության արդյունքները ձևակերպվում են եզրակացության մեջ, որտեղ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ներկայացնում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրատեսակի տիպի համապատասխանության վերաբերյալ իր գնահատականը, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով.
6) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն.
7) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի տիպի հետազոտության արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում:
5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի տիպի հետազոտության և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին՝ սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ և ստանդարտացման փաստաթղթերով նախատեսված ժամանակահատվածից:
6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
9. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով, սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է անցկացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նույնականացման, դրա նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:
10. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման այդ մարմինը սերտիֆիկացում անցկացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա անցկացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
11. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
12. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
13. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)։
15. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
16. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում՝ հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ։ «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:
17. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ։
18. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված՝ ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից։
|
Հավելված N 25 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Թ6 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
1. Սերտիֆիկացման Թ6 ընթացակարգը կիրառվում է սերիական արտադրություն սկսելու համար նախատեսված արտադրանքի համար՝ արտադրանքի թողարկման փոփոխությունների՝ մոդիֆիկացիաներ պլանավորելու և արտադրողի մոտ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված՝ ներդրված կառավարման համակարգի առկայության դեպքում։
2. Թ6 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը)։
3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու ներդրված և սերտիֆիկացված կառավարման համակարգի կայուն աշխատանքը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրման համար անհրաժեշտ արտադրության պայմանները, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:
4. Թ6 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենները.
2) Թ ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի` հայտի մեջ նշվում են այն փաստաթղթի մասին տեղեկությունները, որի պահանջներին համապատասխան, ներդրված է կառավարման համակարգը.
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին.
4) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման և հետազոտությունների (փորձարկումների) անցկացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
5) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրանքի տիպի հետազոտություն.
6) արտադրանքի տիպի հետազոտության արդյունքները ձևակերպվում են եզրակացության մեջ, որտեղ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ներկայացնում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի տիպի համապատասխանության վերաբերյալ իր գնահատականը, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով.
7) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների և արտադրանքի տիպի հետազոտության արդյունքների ամփոփում:
5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության և արտադրանքի տիպի հետազոտության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում հայտատուին:
6. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
9. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով, սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է անցկացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում արտադրանքի նույնականացման, դրա նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների միջոցով:
10. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման այդ մարմինը սերտիֆիկացում անցկացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա անցկացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի։
11. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.
2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։
12. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը (ժամկետի նշմամբ) փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին։
13. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին։
15. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
16. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում՝ հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ։ «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:
17. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ։
18. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված՝ ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից։
|
Հավելված N 26 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Ժ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
1. Սերտիֆիկացման Ժ ընթացակարգը կիրառվում է արտադրանքի խմբաքանակի համար։
2. Ժ ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ վաճառողը (ներմուծողը)։
3. Ժ ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
2) Թ ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի՝ հայտի մեջ նշվում են արտադրանքի խմբաքանակը նույնականացնող հատկանիշները, այդ թվում՝ կազմը և չափը (խմբաքանակի կազմի մեջ մտնող արտադրանքի միավորների քանակը).
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին.
4) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
5) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հայտատուի ներկայությամբ անցկացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացումը կամ արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացումը և խմբաքանակից արտադրանքի նմուշառումը (փորձանմուշներ վերցնելը)՝ համապատասխան հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար (այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները նույնանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար օգտագործելու հնարավորությունը).
6) արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում.
7) այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով սահմանված է արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները նույնանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար օգտագործելու հնարավորությունը, արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացումը՝ այն արտադրանքի նկատմամբ դրա նույնանմանությունը որոշելու համար, որի մասով նախկինում տրամադրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը.
8) եթե արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից որոշվել է արտադրանքի խմբաքանակի նույնանմանությունն այն արտադրանքի նկատմամբ, որի մասով նախկինում տրամադրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը, ապա խմբաքանակից արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը, ինչպես նաև դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումները չեն անցկացվում։ Այս դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով.
9) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների և արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ամփոփում:
4. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, խմբաքանակից վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում հայտատուին:
5․ Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով։
7. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
|
Հավելված N 27 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Ի ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԵԶԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ
1. Սերտիֆիկացման Ի ընթացակարգը կիրառվում է եզակի արտադրատեսակի համար այն դեպքում, երբ այդ արտադրատեսակի համար հետազոտությունները (փորձարկումները) և չափումները քայքայիչ չեն։
2. Ի ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ վաճառողը (ներմուծողը)։
3. Ի ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
2) Թ ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի՝ հայտի մեջ նշվում են եզակի արտադրատեսակը նույնականացնող հատկանիշները.
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին.
4) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).
5) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է եզակի արտադրատեսակի նույնականացում՝ համապատասխան հետազոտություններ, (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար.
6) եզակի արտադրատեսակի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ եզակի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները նույնանման արտադրանքի հետագա եզակի արտադրատեսակների համար օգտագործելու հնարավորությունը).
7) այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով սահմանված է եզակի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները նույնանման արտադրանքի հետագա եզակի արտադրատեսակների համար օգտագործելու հնարավորությունը, արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է եզակի արտադրատեսակի նույնականացումը՝ այն արտադրանքի նկատմամբ դրա նույնանմանությունը որոշելու համար, որի մասով նախկինում տրամադրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ.
8) եթե արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից որոշվել է եզակի արտադրատեսակի նույնանմանությունն այն արտադրանքի հետ, որի համար նախկինում տրամադրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, ապա հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ չեն անցկացվում։ Այս դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների՝ օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով.
9) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների ու եզակի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ամփոփում:
4․ Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, եզակի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման օրվանից մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված արտադրանքի փորձարկման համար անհրաժեշտ և ստանդարտացման փաստաթղթերով նախատեսված ժամանակահատվածից, տրամադրում հայտատուին:
5․ Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6․ Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով։
7․ Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։
|
Հավելված N 28 ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման |
Ի1 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵԶԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1. Սերտիֆիկացման Ի1 ընթացակարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների սարքավորման համար նախատեսված եզակի արտադրատեսակների համար։
2. Ի1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը), վաճառողը (ներմուծողը)։
3. Ի1 ընթացակարգով սերտիֆիկացումն անցկացվում է տեխնիկական փաստաթղթերի վերլուծության հիման վրա։
4. Ի1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը՝
1) հայտատուն ձևավորում է Թ ընթացակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը, որոնց կազմում ներառվում են, այդ թվում՝
ա. արտադրանքի անցկացված հետազոտությունների մասին տեղեկությունները,
բ. արտադրողի կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները,
գ. արտադրանքի նյութերի, հավաքագրական՝ կոմպլեկտավորող տարրերի, բաղկացուցիչ մասերի համար համապատասխանության սերտիֆիկատների և (կամ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների պատճենները (առկայության դեպքում),
դ. կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում),
ե. այլ փաստաթղթեր, որոնցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը.
2) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը՝ կցելով նշված փաստաթղթերը.
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին 7 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին.
4) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացում անցկացնելու պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում)։
5. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի ներկայացրած այն փաստաթղթերի վերլուծությունը, որոնցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը։
6. Հայտատուի ներկայացրած այն փաստաթղթերի վերլուծության արդյունքները, որոնց կազմի մեջ մտնում են արտադրանքի տեխնիկական փաստաթղթերը, ձևակերպվում են եզրակացության մեջ, որտեղ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ներկայացնում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վերաբերյալ իր գնահատականը։
7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն տրամադրում հայտատուին:
8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
10. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը՝ արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում։»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: