ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանձնաժողովը՝
1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.
3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 906-Ա որոշման |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ռուբինյան |
- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Եղոյան |
- ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Զոհրաբյան |
- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Սիմոնյան |
- ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Նազարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ |
Ռ. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ի. Ղափլանյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Լ. Նանուշյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Ադոնց |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ք. Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ս. Ծատուրյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Ա. Հայրապետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Սիմոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հ. Վարդանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ք. Ղալեչյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Լ. Շուշանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ա. Խզմալյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Ավետիսյան |
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար |
Հ. Ավագյան |
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար |
Տ. Սամվելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ |
Տ. Գալստյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |