Գլխավոր տեղեկություն
Համար
N 798-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.07.2020-25.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2019 թվականի N 798-Ա

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի նախագահին`

1) ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներգրավումը բարեփոխումների իրականացման գործընթացում.

2) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թվականի

հունիսի 19-ի N 798-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Զ. Բաթոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

Տ. Ստեփանյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ժ. Անդրեասյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Դ. Ավագյան

- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Մ. Մալխասյան

- Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ 
(համաձայնությամբ)

Մ. Սիմոնյան

- Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (համակարգող խորհրդի քարտուղար)

(հավելվածը խմբ. 16.07.20 N 807-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 19-ի N 798-Ա

որոշման

 

 Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի (այսուհետ՝ գնահատման համակարգ) բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) նպատակն է շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված գործողությունների միջոցով նպաստել գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանը:

2. Համակարգող խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) քննարկում է բարեփոխումների իրականացումն ապահովող ծրագրերը, միջոցառումները և իրավական ակտերի նախագծերը.

2) ներկայացնում է առաջարկություններ բարեփոխումների իրականացումն ապահովող իրավական ակտերի նախագծերի, տեխնիկական առաջադրանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի վերաբերյալ.

3) համակարգում է գնահատման համակարգի բարեփոխումների շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը.

4) քննարկում է բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.

5) ապահովում է միջգերատեսչական համագործակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացում:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

3. Համակարգող խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով։

4. Համակարգող խորհրդի նիստերը հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նախագահը։

5. Համակարգող խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

6. Համակարգող խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ համակարգող խորհրդի նախագահի զեկուցմամբ:

7. Համակարգող խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է համակարգող խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։

8. Համակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը։

9. Համակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

10. Համակարգող խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ համակարգող խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանում վերջնական կարծիքի ձևավորման և քննարկումների համար:

11. Համակարգող խորհրդի անդամները նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ:

12. Համակարգող խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների, ՀԿ-ների, փորձագիտական խմբի և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

13. Համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ, նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով, կարող են կազմակերպվել նախնական քննարկումներ համակարգող խորհրդի անդամների հետ:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Համակարգող խորհրդի նախագահը՝

1) համակարգում է համակարգող խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նիստերը.

3) համակարգում է համակարգող խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

4) ստորագրում է համակարգող խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, համակարգող խորհրդի գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր.

5) իր բացակայության դեպքում համակարգող խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել նիստը.

6) համակարգող խորհրդի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգը:

15. Համակարգող խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) համակարգող խորհրդի նիստից առնվազն 2 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնել նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնել առաջարկություններ համակարգող խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալ համակարգող խորհրդի նիստերի արձանագրություններին:

16. Համակարգող խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել համակարգող խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ.

3) նիստին մասնակցելու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք գրավոր տեղեկացնել համակարգող խորհրդի նախագահին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

17. Համակարգող խորհրդի քարտուղարության իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

18. Համակարգող խորհրդի քարտուղարը՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում համակարգող խորհրդի անդամներին.

2) կազմում է համակարգող խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) վարում է համակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

4) գրանցում է համակարգող խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

5) ապահովում է համակարգող խորհրդի արձանագրությունների տրամադրումը համակարգող խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

19. Համակարգող խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.09.2021, N 1056-Ա 25.09.2021, N 798-Ա
16.07.2020, N 807-Ա 17.07.2020, N 798-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան