ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2015 թվականի N 219-Ն
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը:
(3-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
3.1. Սահմանել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը շրջանառվում է սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը և (կամ) «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:
(3.1-ին կետը լրաց. 29.03.19 N 297-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 10 |
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`
սիգարներ, սիգարիլաներ (սիգարիտաների), |
2402 10 000 0 |
սիգարետ, կրետեկ, բիդի |
2402 20 100 0 |
|
2402 20 900 0 |
բարակ կտրատած ծխելու ծխախոտ, |
2403 11 000 0 |
նարգիլեի ծխախոտ, ծխագլանակ |
2403 19 100 0 |
|
2403 19 900 0 |
(1-ին կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտային արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը։
(2-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
3. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա:
(3-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտային արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման:
(4-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
4.1. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա՝
1) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
2) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.
3) ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս՝ արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն։
(4.1-ին կետը լրաց. 29.03.19 N 297-Ն)
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`
1) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
3) սպառողական տարա` տարա, որով իրացվում է արտադրատեսակը և, որը փոխադրական տարա չէ.
4) փոխադրական տարա` տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.
5) տուփ` սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտային արտադրատեսակ.
6) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
7) բլոկ` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պարունակում է թղթով կամ պոլիմերային թաղանթով փաթաթված կամ թղթե ժապավենով փաթաթված որոշակի քանակությամբ սիգարետներով կամ ծխագլանակներով տուփեր.
8) ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը).
9) ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ՝ վերահսկման ենթակա միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ.
10) ծխախոտային արտադրանք` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ:
(5-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն)
III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքն անվտանգության ապահովման հարցերով արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չէ, ինչպես նաև չի պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:
(6-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված ծխախոտային արտադրանքի շրջանառության դուրսբերումը, այդ թվում՝ իրացումը՝ առանց համապատասխանության գնահատման և (կամ) համապատասխանության ազգային նշանի` արգելվում է։
(7-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն)
8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:
(8-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
9. Ծխախոտային արտադրանքի և ծխախոտային արտադրանքի արտադրական թափոնների օգտահանումը (ոչնչացումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(9-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
IV. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
10. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում 10.1-ին, 11-րդ ու 12-րդ կետերում:
Աղյուսակ N 1
ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(աղյուսակն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
Աղյուսակ N 2
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՖԻԶԻԿԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
Ծխախոտային |
Ցուցանիշի անվանումը |
Նորմը | ||
Սիգարետ |
| |||
Նիկոտինի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ, |
1 | |||
Խեժի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ |
10 | |||
Սիգար, սիգարիլլա |
Խոնավությունը, % |
10 - 14 | ||
Ծխագլանակ |
11 - 15 | |||
Ծխելու ծխախոտ |
12 - 16 | |||
Ծխամորճի ծխախոտ |
11,5 - 15,5 |
(աղյուսակը փոփ. 29.03.19 N 297-Ն)
(10-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
10.1. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքում ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի ծխում չպետք է գերազանցի 10 մգ/սիգ:
(10.1-ին կետը լրաց. 29.03.19 N 297-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
14. Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ արգելվում է օգտագործել որպես բաղադրիչներ տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով ներկայացված նյութերը՝
Աղյուսակ N 3
NN |
Արգելվող նյութերը |
1. |
ագարինաթթու (Acidumagaricinicum). կեչու ձյութայուղ (Գleum Betulaeempyreumaticum). դառը նուշի յուղ (Գleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ սասաֆրասի յուղ (Գleum Sassafratis). գիհու ձյութայուղ (Գleum Juniperi Empyreumaticum). կամֆորայի յուղ (Գleum Camphգratum). կամֆորա կումարին կանճրակ կենսածառ` թույա |
2. |
Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Եվրասիական տնտեսական միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան։ |
3. |
Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված. դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae) կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphգrae) բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizգma Pգiypգdii) ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cգrtex Quillaja) տարկավանի խոտերից (Herba Tanaceti) սատապի խոտեր (Herba Rutae) սասաֆրասի ցողուններից, տերևներից կեղևից (Stipes, Fգlium, Cգrtex Sassafratis) դեղատու իշառվույտից (Millilգtus գfficinalis) տոնկա հատիկներից (Semen Tգncae) հոտավետ լիատրիսից (Liatris գdգratissima) գետնաստղից (Asperulaգdգrata) |
(14-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
V. ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
17. Ծխախոտային արտադրանքի ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բլոկը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`
1) արտադրանքի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ» կամ «Ծխելու ծխախոտ»).
2) մակնիշը կամ ապրանքային նշանը.
3) արտադրողի և լիցենզավորողի (առկայության դեպքում) անվանումները և գտնվելու վայրը կամ այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն արտադրող կազմակերպությունում հսկում է իրեն պատկանող մակնիշներով ծխախոտային արտադրանքի արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը և որակը` այդ դեպքում մակնշվածքում նշելով նաև արտադրող երկիրը.
4) Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում).
5) ֆիլտրի առկայությունը.
6) քանակը` հատերով, կամ զանգվածը՝ գրամներով (ծխամորճի և ծխելու ծխախոտի համար).
7) մենթոլի առկայությունը.
8) ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները՝ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան.
9) նիկոտինի, խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում (միայն սիգարետների համար)՝ սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետին համապատասխան։
(17-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
17.1. Ծխախոտային արտադրատեսակի տուփի վրա պետք է մակնշված լինի դրա առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
(17.1-ին կետը փոփ. 25.05.17 N 558-Ն)
18. Մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը լինում են`
1) հիմնական նախազգուշացման տեքստերով՝
ա. «Ծխելը վնասակար է առողջությանը»,
բ. «Ծխելը կարող է լինել մահացու»,
գ. «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց».
2) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով`
ա. «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,
բ. «Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,
գ. «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,
դ. «Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»,
ե. «Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ»,
զ. «Ծխելը թողնելով կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը»,
է. «Ծխելը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը»,
ը. «Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ»:
(18-րդ կետը լրաց. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
19. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: (նախադասությունը հանվել է 29.03.19 N 297-Ն) Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը՝ ներառյալ շրջանակը (օրինակները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 ձևերով) և համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը, և տպված լինեն`
ա. հստակ ու ընթեռնելի,
բ. մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,
գ. Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստերը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով՝ բացառությամբ առաջին տառի` մեծատառ.
2) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.
3) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերն զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.
4) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.
5) նախազգուշացման տեքստերը չպետք է`
ա. տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,
բ. թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,
գ. տպագրված լինեն սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) ակցիզային դրոշմանիշերի վրա,
6) ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը.
7) սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված 8 տարբերակներով լրացուցիչ նախազգուշացման տեքստերը պետք է նշված լինեն ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) վրա՝ ապահովելով ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) վրա դրանց փոփոխելու հնարավորությունը:
(19-րդ կետը փոփ., խմբ. 29.03.19 N 297-Ն)
20. Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում):
21. Նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) կողմնային մակերևույթի 10 տոկոսից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում ներկայացված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) ու հետևյալ պահանջներին`
1) նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`
ա. հստակ ու ընթեռնելի,
բ. մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,
գ. «Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «ՆԻԿՈՏԻՆ`», «ԽԵԺ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի, խեժի չափման միավորները` փոքրատառերով.
2) նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.
3) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.
4) նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրանց համար նախատեսված մակերեսի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.
5) նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`
ա. տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.
բ. թաքնված կամ ծածկված լինի այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.
գ. տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:
(21-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
22. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի տուփերի, բլոկերի, ծխամորճի և ծխելու ծխախոտների, ներդիր-թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:
(22-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
23. Արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ծխախոտային արտադրանքի մասին սույն կանոնակարգի 17-րդ և 22-րդ կետերում նշված տեղեկատվության տրամադրումը` հայերենով: Արտադրողի ու լիցենզավորողի անվանումները և ծխախոտային արտադրանքի մակնիշները կամ ապրանքային նշանները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:
(23-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն)
24. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի։ Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա։
25. Ծխախոտային արտադրանքը պետք է պահվի հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60±10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող շենքերում և դասավորված լինի շենքի հատակից առնվազն 10 սմ բարձր։
(25-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
26. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների, տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակով ներկայացված ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների կիրառմամբ և անմիջական կատարմամբ:
(26-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
27. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում ներառված ստանդարտներով՝
Աղյուսակ N 4
|
VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
28. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման Ա1, Ա2, Գ1, Գ2, Դ, Դ1 ընթացակարգերից որևէ մեկի միջոցով:
(28-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
29. Ծխախոտային արտադրանքի սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը դրվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը), կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով` արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
(29-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանքի հայտարարագրման համար ապացուցողական նյութեր են՝
1) սպառողական տարայի նմուշը կամ ներդիր թերթիկը.
2) համապատասխանության գնահատման նշանակված մարմնի կողմից կատարված սիգարետների փորձարկումների արձանագրությունները, որոնցով հավաստվում է մեկ սիգարետի ծխում նիկոտինի ու խեժի պարունակությունը և մեկ ֆիլտրով սիգարետի ծխում ածխածնի օքսիդի պարունակության համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին:
(30-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
31. Արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի ընտրությամբ կարող են ընդգրկվել այլ փաստաթղթեր, որոնք վերջինիս համար հիմք են ծառայում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանությունը հայտարարագրելու համար, այդ թվում՝ որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը:
(31-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կարող է համապատասխանության հայտարարագիր ընդունել թողարկվող յուրաքանչյուր անվանման ծխախոտային արտադրատեսակի կամ մեկ տեսակի ծխախոտային արտադրատեսակի ամբողջ տեսականու համար:
(32-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝
1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի անվանումը և գտնվելու վայրը (կամ բնակության վայրը) և ստորագրությունը.
2) սպառողական տարայի և (կամ) ներդիր-թերթիկի վրա նշված հետևյալ տեղեկատվությունները՝
ա. ծխախոտային արտադրատեսակը,
բ. ծխախոտահումքի կամ ծխախոտային արտադրատեսակի անվանումը կամ ծխախոտային արտադրանքի անվանումները,
գ. սիգարետների համար ֆիլտրի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև նիկոտինի ու խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում.
3) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը՝ ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին և իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերին.
4) հղում սահմանված պահանջներին համապատասխանության ապացույց հանդիսացող մասնագրերին (դրանց կիրառման դեպքում).
5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը.
6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նույնականացման կոդը.
7) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը։
(33-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
34. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ ստորագրվելու օրվանից չպետք է գերազանցի երեք տարին:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(35-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
(ձևը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
ԲԼՈԿԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
(ձևը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
(հավելվածը լրաց. 25.05.17 N 558-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)