ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2017 թվականի |
թիվ 95 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 2017 թվականի հունիսի 14-ի թիվ 11/65 որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5903 90 910 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- - - թաղանթանյութի ածանցյալներով կամ այլ պլաստմասսաներով, դիմերեսը կազմող գործվածքով».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8427 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով. այլ սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով՝».
գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8427 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- բեռնիչներ և սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով, ինքնագնաց՝ էլեկտրական շարժիչից հաղորդակով՝».
դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8427 20 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- բեռնիչներ և սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով, ինքնագնաց՝ այլ՝».
ե) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8427 20 110 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- - - ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով, դարսող ավտոբեռնիչներ և այլ սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով, անհարթ տեղանքի համար».
զ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8427 90 000 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- բեռնիչներ և սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով, այլ՝».
է) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8516 ապրանքային դիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ և ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ. էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի համար (օրինակ` մազերի չորացուցիչներ, վարսափաթաթուկ (բիգուդի), տաք գանգրացման համար նախատեսված ունելի) և ձեռքերի չորացուցիչներ. էլեկտրական արդուկներ. կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր. դիմադրության հիմունքով տաքացնող էլեկտրական սարքեր՝ բացի 8545 ապրանքային դիրքում նշվածներից՝»։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5903 90 910 0 ստորաենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- - - թաղանթանյութի ածանցյալներով կամ այլ պլաստմասսաներով, դիմերեսը կազմող գործվածքով»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ առանձին այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8427 10 ենթադիրքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- բեռնիչներ և սայլակներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով, ինքնագնաց՝ էլեկտրական շարժիչից հաղորդակով»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |