ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1572-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 884-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ հաստատված ցանկով և այդ որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատած ցանկերով, ինչպես նաև այլ արխիվային փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներով:».
2) որոշմամբ հաստատված NN 4 և 37 ձևերում «2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 15 Երևան |