«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 56-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում մշակված հայկական երկաթուղու 5-ամյա գործարար ծրագրում ներառված հայկական երկաթուղու համակարգի զարգացման և ֆինանսական կանխատեսումների ընդհանուր մոդելի վերաբերյալ առաջարկությունները, մասնավորապես, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության շարժակազմի որոշ մասի վերանորոգման աննպատակահարմարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` շահագործման ռեսուրսներն սպառած, տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող էլեկտրաքարշերի` 39 միավոր (այդ թվում՝ «ՎԼ 10» մակնիշի` 18, «ՎԼ 8» մակնիշի` 21), ջերմաքարշերի 35 միավոր (այդ թվում` «ՉՄԷ 3» մակնիշի` 25 , «2Տէ-10Մ» մակնիշի` 2, «ՏԳՄ- 4» մակնիշի` 4, «ՏԳՄ-23» մակնիշի` 1, «ՏԳՄ-6Ա» մակնիշի` 2, «ՏԷՄ-2» մակնիշի` 1), բեռնատար վագոնների` 1334 միավոր (այդ թվում` փակ վագոն` 260, հարթակային վագոն` 120, կիսավագոն` 80, տակառագլանային վագոն` 10, սառնախցիկային վագոն` 32, այլ տեսակի վագոններ` 832) և ուղևորատար վագոնների` 31 միավոր, անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` օտարումից առաջացած ֆինանսական միջոցների 20 տոկոսը տրամադրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` հիմնական միջոցների վերազինման նպատակով օգտագործելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|