«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 121-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն, խմբ. 27.09.18 N 1029-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն, խմբ. 27.09.18 N 1029-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն, խմբ. 27.09.18 N 1029-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականով սույն կարգով նախատեսված գործունեությունն իրականացնելն արգելված չէ:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է վտանգավոր թափոնների վրա, բացառությամբ միջուկային և ռադիոակտիվ թափոնների, որոնց փոխադրման, օգտագործման, պահպանման, վերամշակման ու թաղման գործունեության լիցենզավորումն իրականացվում է լիցենզավորման առանձին կարգով:
4. Առանց սույն կարգով տրված Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի՝ այդ գործունեություն իրականացնելն առաջացնում է օրենքներով նախատեսված պատասխանատվություն:
5. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրը կամ լիցենզիայի կամ դրա ներդիրի կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ու չափով: Ընդ որում`
1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին:
Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացման համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն կարող է լիցենզավորող մարմին չներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում` պետական տուրքը չվճարելու հիմքով:
(5-րդ կետը փոփ. 02.05.19 N 505-Ն)
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
6. Սույն կարգով նախատեսված գործունեության համար լիցենզիան տալիս է շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
7. Լիցենզավորող հանձնաժողովը կազմվում է ոլորտի իրավասու պետական կառավարման լիազոր մարմինների ներկայացուցիչներից ու բնագավառի մասնագետներից և ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից: Լիցենզավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:
(7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
8. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող են ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե՝ www.e-gov.am/licenses) փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
10. Լիցենզավորող մարմինը որոշում է ընդունում հայտատուին լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` լիցենզավորված անձ) իրավունք ունեն զբաղվելու Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեությամբ, եթե ստացել են սույն կարգի NN 1 և 2 ձևերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և սույն կարգի NN 3 և 4 ձևերին համապատասխան լիցենզիայի ներդիր: Լիցենզավորված անձը կարող է զբաղվել միայն լիցենզիայի ներդիրում նշված գործունեության տեսակով:
12. Հայտատուն Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիային կից լիցենզիայի ներդիր ստանալու նպատակով լիցենզավորող մարմին է ներկայացնում սույն կարգի NN 5 և 6 ձևերի հայտ (այսուհետ՝ հայտ): Հայտը ներկայացվում է անձամբ կամ լիազորված անձի միջոցով:
13. Հայտում նշվում է՝
1) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, հայտատուի պետական գրանցման համարը և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տեղեկություն աղբավայրից ստացվող հումքով վտանգավոր թափոնների վերամշակում կատարելու վերաբերյալ.
2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, հայտատուի պետական հաշվառման համարը և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև տեղեկություն աղբավայրից ստացվող հումքով վտանգավոր թափոնների վերամշակում կատարելու վերաբերյալ:
14. Հայտին կից ներկայացվում են՝
1) վտանգավոր թափոնների հավաքման դեպքում՝
ա. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված տարածքի (անվանումը, մակերեսը, պահեստավորման ծավալը) և թափոնների հավաքման մասնագիտացված սարքավորումներով ապահովվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) վտանգավոր թափոնների փոխադրման դեպքում՝
ա. ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության պատճենը,
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների վերաբերյալ,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
3) վտանգավոր թափոնների տեղադրման դեպքում՝
ա. տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների տեղադրման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
4) վտանգավոր թափոնների պահման դեպքում՝
ա. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված տարածքի (անվանումը, մակերեսը, պահեստավորման ծավալը) և դրա օդափոխման և հակահրդեհային համակարգերով ապահովվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) վտանգավոր թափոնների մշակման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
6) վտանգավոր թափոնների վերամշակման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ե. վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն աղբավայրից ստացվող հումքով իրականացնելու դեպքում՝ այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չվերամշակվող աղբավայրի և (կամ) դրա ազատ մնացորդի տնօրինման իրավասություն ունեցող անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ տվյալ աղբավայրը և (կամ) դրա ազատ մնացորդը վերամշակելու վերաբերյալ կնքված պայմանագիրը: Պայմանագրում, որպես դրա ուժի մեջ մտնելու պայման, կարող է սահմանվել վերը նշված լիցենզիան տրամադրելու մասին լիցենզավորող մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու հանգամանքը.
7) վտանգավոր թափոնների օգտահանման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
8) վտանգավոր թափոնների հեռացման դեպքում՝
ա. տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների հեռացման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
9) վտանգավոր թափոնների վնասազերծման դեպքում՝
ա. տեխնոլոգիական կանոնակարգը (տեխնոլոգիական գործընթացը նկարագրող փաստաթուղթ, որը սահմանում է այդ գործընթացի մեթոդներն ու եղանակները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական նորմատիվները և իրականացման պայմաններն ու կարգը),
բ. տեղեկանք հայտավորված գործունեության համար նախատեսված սարքավորումների և տարածքի վերաբերյալ,
գ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
դ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
10) վտանգավոր թափոնների թաղման դեպքում՝
ա. տեղեկանք տարածքի (անվանումը, մակերեսը, թափոնների թաղման եղանակը) և դրա տեխնիկական հագեցվածության մասին,
բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը,
գ. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
11) լիցենզիայի ներդիր ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ):
15. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողով:
16. Լիցենզավորող մարմինը, մինչև լիցենզիա ստանալու հայտի մասին որոշում ընդունելը, լիցենզավորող հանձնաժողովի միջոցով պարզում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը:
17. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և սահմանված կարգով կրկին ներկայացնել:
18. Լիցենզավորող հանձնաժողովը, հայտը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 14 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում եզրակացություն տվյալ հայտատուի՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ և, լիցենզիա կամ լիցենզիային կից նոր ներդիր ստանալու հայտը բավարարելու դեպքում, լիցենզավորող մարմինն արձակում է հրաման լիցենզիա և (կամ) լիցենզիայի ներդիր տալու մասին և հայտատուի անվամբ ձևակերպում է լիցենզիա՝ սույն կարգի NN 1 կամ 2 ձևերին համապատասխան և (կամ) լիցենզիայի ներդիր` սույն կարգի NN 3 կամ 4 ձևերին համապատասխան:
19. Լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրն անմիջականորեն տրվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին, կամ օրենքով սահմանված կարգով ուղարկվում է նշված անձանց:
20. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնելու միայն լիցենզիայում, ինչպես նաև ներդիրում նշված վայրում:
21. Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները: Պարտադիր պահպանման նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին են հանձնվում լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորված անձին հայտնվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետից ոչ ուշ: Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել նաև օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներն ու պայմանները:
22. Լիցենզավորող մարմինն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հսկողություն ապահովելու նպատակով տրված լիցենզիայի մասին հայտնում է սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին:
23. Հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիցենզավորող մարմնի լիցենզիան կամ լիցենզիային կից նոր ներդիրի տրամադրումը մերժելու որոշումները և լիցենզիայի գործողության ընթացքում դրա հետ կապված լիցենզավորող մարմնի գործողությունները՝ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն:
24. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործունեության կասեցումը, դադարեցումը և հայտի մերժումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
25. Սույն կարգի համաձայն լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:
26. Սույն կարգին համապատասխան լիցենզավորված անձինք պարտավոր են օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման մասին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը: Լիցենզավորված անձինք հաշվետվությունները կարող են ներկայացնել էլեկտրոնային համակարգով հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
27. Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից ներդիրում նշված գործունեության տեսակից բացի լիցենզիայով նախատեսված գործունեության այլ տեսակով զբաղվելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի նոր ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն NN 7 և 8 ձևերի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը՝ գործունեության տեսակին համապատասխան:
28. Լիցենզիային կից նոր ներդիրի տրամադրումն իրականացվում է սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված կարգով:
29. Սույն կարգի 27-րդ կետի համաձայն ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պայմաններին ու պահանջներին:
30. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
VI. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
31. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան):
32. Էլեկտրոնային գրանցամատյանում նշվում են`
1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը, բնակության վայրը և հաշվառման հասցեն.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը.
4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.
5) գործունեության իրականացման վայրը (հասցեն).
6) գործողության ժամկետը.
7) տեղեկություններ էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման մասին.
8) օրենքով կամ լիցենզավորման կարգով նախատեսված այլ տեղեկություններ:
Ձև N 1
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _____ՎԹ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը __________________________________
____________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ______________________________________________
(հասցեն)
____________________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
Լիցենզիան տալու ամսաթիվը ____ __________20 թ.
ՀՀ շրջակա միջավայրի նախարար |
___________________ (ստորագրությունը) |
Կ. Տ.
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 2
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _____ՎԹ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և բնակության վայրը ________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ______________________________________________
(հասցեն)
____________________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
Լիցենզիան տալու ամսաթիվը __ _____________20 թ.
ՀՀ շրջակա միջավայրի նախարար |
___________________ (ստորագրությունը) |
Կ. Տ.
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 3
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
_____________________________________________________________________________________
(ՎԹ լիցենզիայի և ներդիրի համարները)
_____________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
_____________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
Գործունեության իրականացման վայրը _________________________________________________
(հասցեն)
_____________________________________________________________________________________
(թափոնների տեսակը)
_____________________________________________________________________________________
(տալու ամսաթիվը)
Գործողության ժամկետը՝ անժամկետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար |
___________________ (ստորագրությունը) |
Կ. Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 4
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
_____________________________________________________________________________________
(ՎԹ լիցենզիայի և ներդիրի համարները)
_____________________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
_____________________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
Գործունեության իրականացման վայրը _______________________________________________
(հասցեն)
_____________________________________________________________________________________
(թափոնների տեսակը)
_____________________________________________________________________________________
(տալու ամսաթիվը)
Գործողության ժամկետը՝ անժամկետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար |
___________________ (ստորագրությունը) |
Կ. Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 5
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը __________________________________________________
________________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը
________________________________________________________________________________
(հասցեն)
________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
________________________________________________________________________________
(հասցեն)
________________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, __________________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական գրանցման համարը ____________________________________________
________________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ __________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը)
_____ _______________ 20 թ.
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 6
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը _______________________________________
_____________________________________________________________________________
2. Բնակության վայրը ____________________________________________________________
_____________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը _____________________________________________
_____________________________________________________________________________
(հասցեն)
____________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, ______________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական հաշվառման համարը
____________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _____________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
_________________________________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը)
_____ _______________ 20 թ.
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 7
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի
անվանումը________________________________________________________________
_________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը
_________________________________________________________________________
(հասցեն)
_________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
_________________________________________________________________________
(հասցեն)
_________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, __________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական գրանցման համարը
__________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը)
_____ _______________ 20 թ.
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Ձև N 8
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը
________________________________________________________________________
2. Բնակության վայրը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
_________________________________________________________________________________
(հասցեն)
_________________________________________________________________________
4. Գործունեության տեսակը, ___________________________________________________
որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր
5. Հայտատուի պետական հաշվառման համարը
________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
Կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով
այո/ոչ (ընդգծել)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ____________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
_________________________________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը)
_____ _______________ 20 թ.
(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 13.12.07 N 1451-Ն, փոփ. 18.03.11 N 238-Ն, 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 24.01.13 N 46-Ն, փոփ. 23.10.13 N 1176-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.05.14 N 523-Ն, լրաց. 10.03.16 N 225-Ն, փոփ. 08.12.16 N 1255-Ն, փոփ., լրաց. 01.03.18 N 201-Ն, խմբ. 27.09.18 N 1029-Ն, փոփ. 02.05.19 N 505-Ն, 10.10.19 N 1442-Ն)