ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 925-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման 54-րդ կետը «նախատեսվում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու (բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն դեպքերի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում) դեպքերում սույն կարգի 41.1-ին կետով նախատեսված կարգով կատարված կատարողականի գնահատականը համարվում է կիսամյակային գնահատական, եթե այն իրականացվել է մինչև սույն կարգի 41-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 25 Երևան |