ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 739-Ա
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 739-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Խաչատրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ |
Ա. Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Ասոյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար |
Ռ. Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Տ. Գաբրիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Բ. Պիպոյան |
- «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Պետրոսյան |
- «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Մ․ Բեգլարյան |
- ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Առաքելյան |
- ՀՀ ԳԱԱ-ի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 19.09.18 N 1233-Ա, 29.04.19 N 463-Ա, փոփ., լրաց. 08.07.19 N 895-Ա, փոփ. 19.08.19 N 1148-Ա, 26.09.19 N 1361-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |