ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 507-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին ու կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին» N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կառավարության աջակցության համաձայնագրի» (այսուհետ՝ համաձայնագիր) 1-ին հոդվածի 1.3 մասում «Ֆինանսավորման Ամփոփման Ծայրահեղ Ամսաթիվ» սահմանման մեջ «90 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «198 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։
2. Լիազորել էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի ղեկավարին այսուհետ և ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու համաձայնագրում ժամկետների փոփոխությունների, ինչպես նաև ժամկետների փոփոխությունների հետ կապված կիրառելի այլ փոփոխությունների համաձայնագրերը։
(2-րդ կետը փոփ. 15.08.19 N 1044-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի ապրիլի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|