ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 157-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարման ներկայացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականիփետրվարի 13-ի N 157-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
N/N |
Մակնիշը, |
Պետական համարա-նիշը |
Թողարկ-ման տարե-թիվը |
Ձեռքբեր-ման տարեթիվը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Վերագնա-հատված արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
TՕYՕTA CAMRI 2.5 |
013LL55 |
2013 թ. |
2013 թ. |
15000000 |
7207000 |
5044900 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականիփետրվարի 13-ի N 157-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
N/N |
Մակնիշը, |
Պետական |
Թողարկման |
Ձեռքբերման |
Սկզբնական |
Վերագնահատված |
Հաշվեկշռային |
1. |
NISSAN TIIDA 1.6 |
331LL60 |
2008 թ. |
2009 թ. |
5990000 |
1800000 |
0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |