ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 735-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ՋՌՀԿ)/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 300,000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով 300,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը, ինչպես նաև դրանում կատարվելիք հետագա փոփոխություններն ու լրացումները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 735-Ա որոշման |
Ոչ պաշտոնական թարգմանություն
Ֆինանսական համաձայնագիր
Ամսաթիվ
Վերականգնման վարկերի բանկի (KfW), Ֆրանկֆուրտ Մայն
(ՎՎԲ)-ի
և
Հայաստանի Հանրապետության
(«Ստացող կողմ»)
միջև
սույն Ֆինանսական համաձայնագրի կնքման մասով՝ ի դեմս Ֆինանսների նախարարության
և
Ծրագրի իրականացման մասով՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
(«Իրականացնող»)
300,000.00 եվրոյի համար
որը տրամադրվում է Ստացող կողմին Գերմանիայի կառավարության հատուկ հիմնադրամի (ուսումնասիրության և փորձագիտության հիմնադրամ) 13998 կողմից Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ) /Ախուրյան գետ Փուլ 2 (BMZ Nr.:2014 67 950) ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով:
Բովանդակություն
Հոդված 1 – Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը.
Հոդված 2 – Մասհանում.
Հոդված 3 – Մասհանումների և հետվճարումների կասեցում.
Հոդված 4 – Ծախսեր և պետական վճարներ.
Հոդված 5 – Պայմանագրային տեղեկանքներ և ներկայացուցչական լիազորություն.
Հոդված 6 – Փորձագիտական ծառայություններ.
Հոդված 7 – Խորհրդատվական ծառայություններ.
Հոդված 8 – Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում.
Հոդված 9 – Այլ դրույթներ.
Հոդված 10- Ուժի մեջ մտնելը.
Պարտավորությունների պահպանում.
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից 2018 թ. հունիսի 26-ին տրված լիազորագրի և Ստացող կողմի` ի դեմս Իրականացնողի 2018թ. Օգոստոսի 10-ի խնդրանքի հիման վրա՝ Ստացողը կողմը և ՎՎԲ-ը սույնով կնքում են հետևյալ Ֆինանսական համաձայնագիրը:
Հոդված 1 – Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը
1.1 ՎՎԲ-ը ստացող կողմին կտրամադրի
մինչև 300,000.00 եվրո (երեք հարյուր հազար) ֆինանսական օժանդակություն («Ֆինանսական օժանդակություն»)
Սույն ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ հետ վերադարձման՝ բացառությամբ հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:
1.2 Ստացող կողմը Ֆինանսական օժանդակության միջոցները պետք է օգտագործի բացառապես հետևյալ փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար՝ շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում (ՇՄՍԱԳ), ինչպես հետագայում նկարագրված է սույն Համաձայնագրում («Փորձագիտական ծառայություններ»): Ստացող կողմը ամբողջությամբ և ժամանակին կկատարի իր համաֆինանսավորումը: Ստացող կողմը ՎՎԲ-ի դիմումի հիման վրա պետք է վերջինիս տրամադրի վերոնշյալի կապակցությամբ իրականացված միջոցների ապացույցը։
1.3 Ստացող կողմի ծագած հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:
Հոդված 2 – Մասհանում
2.1 Սույնով Ստացող կողմը լիազորում է ՎՎԲ-ին միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել Խորհրդատուին ֆինանսական օժանդակության միջոցներից (ինչպես սահմանված է Հոդված 6.1 ա-ում): Վճարումները պետք է կատարվեն Ուղիղ վճարման ընթացակարգով՝ զուգահեռաբար ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մասհանման հայտի ստորագրման հիման վրա։ Վճարումը պետք է կատարվի համաձայն Փորձագիտական ծառայությունների առաջընթացի՝ հիմք ընդունելով ՎՎԲ-ին (պատճենը՝ Ստացող կողմին, տվյալ դեպքում՝ ի դեմս Իրականացնողի) ներկայացված հաշիվների բնօրինակները, և համաձայն պայմանագրերի (դրա փոփոխություններով հանդերձ), որոնք պետք է կնքվեն Ստացող կողմի՝ ի դեմս Իրականացնողի և Խորհրդատուի միջև («Խորհրդատվական պայմանագիր»): Ստացողի կողմից տրված սույն լիազորությունը համարվում է վերոգրյալ բոլոր վճարումների մասհանման հայտ: Նախքան Ֆինանսական օժանդակության առաջին մասհանումը, Ստացող կողմը ՎՎԲ-ին գոհացուցիչ ապացույց կներկայացնի, որ Խորհրդատուին վճարվել է 356,482.50 եվրոյի չափով գումար՝ որպես համաֆինանսավորում Փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու համար:
2.2 Ոչ պայմանավորված արժույթով վճարումների դեպքում («Արտարժույթ»), ՎՎԲ-ն կդեբիտագրի Ստացող կողմից այնպիսի գումար եվրոյով, որը ՎՎԲ-ն ծախսել է արտարժույթը գնելու համար՝ ներառյալ չնախատեսված ծախսերը:
2.3 ՎՎԲ-ն պատասխանատու չի լինի փոխանցող բանկային հաստատությունների կողմից միջոցների մասհանման կամ փոխանցման ուշացումների համար: ՎՎԲ-ի կողմից որևէ ուշացման դեպքում, ՎՎԲ-ի պատասխանատվությունը սահմանափակվում է կուտակված տոկոսների վճարմամբ:
2.4 ՎՎԲ-ն իրավունք ունի մերժել մասհանման կատարումը 2025թ. դեկտեմբերի 31-ից հետո:
2.5 Խորհրդատվական պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի՝ ցանկացած փոխհատուցում, երաշխիք կամ համանման գանձման ենթակա վճարում և ցանկացած ապահովագրավճար պետք է արվի Ստացող կողմի հաշվին ՎՎԲ-ի հաշվի վրա` Մայնի Ֆրանկֆուրտ, IBAN. DE53 5002 0400 3800 0000 00, BIC: KfWIDEFF, և ՎՎԲ-ն կկրեդիտագրի այդ վճարումները Ստացող կողմի հաշվին:
Հոդված 3 – Մասհանումների և հետվճարումների կասեցում
3.1 ՎՎԲ-ն կարող է կասեցնել մասհանումները, եթե՝
ա) Ստացող կողմը ժամանակին չի կատարում ՎՎԲ-ի հանդեպ իր վճարային պարտավորությունները,
բ) խախտվում են սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները,
գ) Ստացող կողմը՝ ի դեմս Իրականացնողի, չի կարողանում ապացուցել, որ մասհանված միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակների իրականացման համար,
դ) սույն Համաձայնագրով ՎՎԲ-ի պարտականությունների կատարումը խախտում է կիրառելի օրենքը,
ե) ի հայտ են գալիս արտակարգ իրադարձություններ, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Խորհրդատվական ծառայությունների նպատակի իրականացումը,
զ) Խորհրդատվական պայմանագիրը խախտվել, դադարեցվել կամ կասեցվել է:
3.2 ՎՎԲ-ն իրավունք ունի պահանջել անհապաղ մարել Ֆինանսական օժանդակության միջոցները, եթե տեղի է ունենում Հոդված 3.1 բ), գ) կամ դ) կետերով սահմանված իրավիճակ և այն չի վերացվում ՎՎԲ-ի կողմից սահմանված ժամկետում, որն այնուամենայնիվ կլինի առնվազն 30 օր: Հոդված 3.1 գ) կետի դեպքում՝ անհապաղ պետք է մարել այն գումարները, որոնք Ստացող կողմը չի կարողանում ապացուցել, որ օգտագործվել են սահմանված նպատակի համար։
Հոդված 4 – Ծախսեր և պետական վճարներ
Ստացող կողմը պատասխանատու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս բոլոր հարկային պարտավորությունների և պետական վճարների համար, որոնք կապված են սույն Համաձայնագրի կնքման և իրականացման հետ, ինչպես նաև բոլոր փոխանցման և փոխարկման ծախսերի համար, որոնք կապված են ֆինանսական օժանդակության միջոցների մասհանման հետ:
Հոդված 5 – Պայմանագրային տեղեկանքներ և ներկայացուցչական լիազորություն
5.1 Սույն Համաձայնագրի կնքման ժամանակ Ստացող կողմին ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը կամ նրա կողմից ՎՎԲ-ին ներկայացվող անձիք՝ իրենց լիազորած ստորագրությունների նմուշներով, որոնք հաստատված են նախարարի կողմից։ Սույն Համաձայնագրի իրականացման ժամանակ Ստացող կողմին ներկայացնելու են և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և նրա կողմից նշանակված անձինք: Ներկայացուցչական լիազորությունը չի դադարեցվի մինչև ՎՎԲ-ն չստանա ներկայացնելը չեղյալ համարելու մասին ծանուցում Ստացող կողմի համապատասխան ներկայացուցչի կողմից։
5.2 Սույն Համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները և սույն Համաձայնագրի շրջանակում պայմանագրի կողմերի կողմից տրվող ցանկացած ծանուցում և հայտարարություն պետք է ներկայացվեն գրավոր: Ծանուցումները և հայտարարությունները համարվում են ստացված, եթե հասել են պայմանագիր կնքող կողմերի ներքոնշյալ հասցեներին կամ մեկ այլ հասցեի, որի մասին այլ կողմին ծանուցվել է:
ՎՎԲ-ին՝ |
ՎՎԲ Փոստային ինդեքս՝ 11 11 41 60046 Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Ֆաքս՝ +49 69 7431‑2944 |
Ստացող կողմին՝ |
Ֆինանսների նախարարություն |
Իրականացնող կողմին՝ |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Հոդված 6 – Փորձագիտական ծառայություններ
6.1 Ստացող կողմը՝ ի Իրականացնողի՝
ա) Փորձագիտական ծառայությունները կհանձնարարի անկախ, որակավորված խորհրդատուների («Խորհրդատու») պատշաճ ֆինանսական և տեխնիկական պրակտիկային, բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան և էապես Ստացող կողմի՝ ի դեմս Իրականացնողի, և ՎՎԲ-ի միջև համաձայնեցված Փորձագիտական ծառայությունների հայեցակարգի համաձայն,
բ) նախնական ընտրությունից և միջազգային հանրային մրցակցային մրցույթից հետո, Խորհրդատվական պայմանագիրը կշնորհի անկախ, որակավորված Խորհրդատուի, որը կոնսորցիում կկազմի Հայաստանի խորհրդատուների հետ: Խորհրդատվական պայմանագրի շնորհման ընթացակարգը կղեկավարվի «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության շրջանակներում խորհրդատուների նշանակման ուղեցույցների» (Հավելված 2) համաձայն, որոնք սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում:
գ) կապահովի Խորհրդատվական ծառայությունների ամբողջական ֆինանսավորումը և ՎՎԲ-ին` վերջինիս պահանջով, կներկայացնի ապացույցներ, որ ոչ սույն ֆինանսական օժանդակությունից վճարվող ծախսերը ծածկվել են,
դ) կվարի հաշվապահական գրքեր և գրանցումներ, կամ կունենա հաշվապահական գրքեր և գրանցումներ, որոնք միանշանակ ցույց կտան Փորձագիտական ծառայությունների կապակցությամբ կատարված բոլոր ծախսերը և հստակորեն կսահմանեն այս Ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ծառայությունները,
ե) հնարավորություն կտա ՎՎԲ-ի ներկայացուցիչներին ցանկացած պահի ստուգել այդ գրքերը և գրանցումները, Փորձագիտական ծառայությունների իրականացման հետ առնչվող ցանկացած և բոլոր այլ փաստաթղթերը,
զ) ՎՎԲ-ին կտրամադրի ցանկացած և ողջ տեղեկատվությունը և գրանցումները Փորձագիտական ծառայությունների և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ` ՎՎԲ-ի պահանջով,
է) անմիջապես իր նախաձեռնությամբ՝ կծանուցի ՎՎԲ-ին ցանկացած և բոլոր այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը։
ը) կներկայացնի դիտողություններ Խորհրդատուի հաշվետվությունների վերաբերյալ և ստորագրելով հաշվետվությունները՝ կտեղեկացնի, որ հաստատում է բովանդակությունը:
թ) բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների կամ Խորհրդատուի անձնակազմի անդամների փոխարինման վերաբերյալ որոշումները կկայացնի՝ ՎՎԲ-ի հետ համաձայնությամբ:
6.2 Փորձագիտական ծառայությունների ավարտից անմիջապես հետո, ՎՎԲ-ին կներկայացվեն Խորհրդատուի կողմից պատրաստված բոլոր գծագրերի, հաշվետվությունների և այդ ուսումնասիրությունների այնքան կրկնօրինակներ, որքան ՎՎԲ-ն կարող է պահանջել: ՎՎԲ-ն կարող է
գնահատել նշյալ ուսումնասիրությունները։
6.3 Ստացող Կողմը չի ստանում Փորձագիտական ծառայություններով կազմված ծրագրերի ֆինանսավորման իրավունք Փորձագիտական ծառայությունների ֆինանսավորումից: Սակայն Ստացող կողմը Գերմանիայի Դաշնային Կառավարությանը կտա ծրագրի ֆինանսավորման հնարավորություն Ֆինանսական համագործակցության շրջանակներում:
Հոդված 7 – Խորհրդատվական ծառայություններ
7.1 Խորհրդատուի պարտականությունները ներառում են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատումը (ՇՄՍԱԳ)՝
- գետավազանային կառավարման պլան
- բնապահպանական և սոցիալական կառավարման և մոնիտորինգի պլան
- հողի ձեռքբերման և վերաբնակեցման շրջանակային նախագիծ
- Հողի ձեռքբերման և վերաբնակեցման պլան/քարտեզ
- Շահագրգիռ կողմերի խմբերի ներգրավում
- կլիմայական ռիսկերի գնահատում
- ՇԿՆՊ-ի, ՀՁՎԳՊ-ի և ԿԲՊ-ի իրականացման մոնիտորինգ
- ՇՄՍԱԳ պայմանագրով և ԱՊ-ով սահմանված այլ ծառայություններ (Հավելված 3):
7.2 ՎՎԲ-ն իրավունք ունի առանց որևէ սահմանափակումների իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում օգտագործել սույն Ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորված փորձագիտական ծառայությունների արդյունքները և դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը:
Հոդված 8 – Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում
8.1 Զարգացման ոլորտում համագործակցության առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն՝ ՎՎԲ-ն հրապարակում է Փորձագիտական ծառայությունների և դրա ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման հաշվետվությունները) համաձայնագրի ստորագրմանը նախորդող բանակցությունների փուլում, Ծրագրին վերաբերող համաձայնագրի (համաձայնագրերի) իրագործման փուլում և համաձայնագրերի կնքումից հետո (այսուհետ՝ «Ողջ ընթացքում»):
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է ՎՎԲ-ի կայքում` «ՎՎԲ զարգացման բանկի» գործունեության տարածքներ` (http://transparenz.KfW-entwicklungsbank.de/).
Տեղեկատվության հրապարակումը (ՎՎԲ-ի կամ երրորդ անձանց կողմից 8.3 հոդվածի համաձայն) Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Փորձագիտական ծառայություններում ներգրավված կողմերի կամ դրանց ֆինանսավորման մասին, ինչպես օրինակ`
(ա) ներքին ֆինանսական տվյալներ,
(բ) բիզնեսի ռազմավարություն,
(գ) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ,
(դ) անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին,
(ե) կողմերի ֆինանսական վիճակի մասին ՎՎԲ-ի ներքին դասակարգումը:
8.2 ՎՎԲ-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին՝ մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունն ապահովելու համար՝
(ա) ՎՎԲ-ի դուստր ընկերություններ,
(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմինները, իշխանությունները, հիմնարկները, գործակալությունները կամ կազմակերպությունները,
(գ) այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն,
(դ) միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:
8.3 Բացի այդ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է ՎՎԲ-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների՝
(ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html),
բ) «Գերմանիայի առևտրի և ներդրումներ»-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով
(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO),
(գ) ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/),
(դ) Զարգացման գնահատման գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/):
8.4 Բացի այդ ՎՎԲ-ն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:
ՎՎԲ-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե տեղեկատվությունը չփոխանցելու Ստացող կողմի օրինական շահերն ավելի բարձր են, քան ՎՎԲ-ի շահերը փոխանցելու դեպքում: Ստացող կողմի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 8.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:
Բացի դրանից, ՎՎԲ-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե դա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական ընթացակարգերում:
Հոդված 9 – Այլ դրույթներ
Ստացող կողմը պարտավորվում է ողջ ընթացքում պահպանել Հավելված 1-ում (Պարտավորությունների պահպանում) սահմանված պարտավորությունները:
9.1 Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ դառնում է անվավեր, ապա դա չի անդրադառնում սույն Համաձայնագրի մյուս դրույթների վրա: Դրանից բխող ցանկացած բացթողում կլրացվի սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան դրույթով։
9.2 Ստացող կողմը չի կարող հանձնարարել, փոխանցել, զիջել կամ գրավադրել սույն Համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:
9.3 Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով։ Պարտականությունների կատարման վայր է հանդիսանում Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքը: ՎՎԲ–ի և Ստացող կողմի միջև սույն Համաձայնագրով սահմանված իրավական հարաբերությունները կդադարեն վերջին մասհանումից 6 տարի հետո:
Հոդված 10– Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում բոլոր կողմերի կողմից ստորագրման օրվանից։ Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն (առկայության դեպքում), ներառյալ, առանց սահմանափակման, ցանկացած փոփոխություն սույն հոդված 10-ում, պետք է լինի գրավոր կերպով երկկողմ համաձայնեցված։
Կազմվել է երեք բնօրինակով՝ անգլերեն լեզվով
Մայնի Ֆրանկֆուրտ Ամսաթիվ՝ ______, 2019 ՎՎԲ-ի անունից` |
___________________ Ամսաթիվ՝ ______, 2019 Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն _______________ |
__________
Անուն
Պաշտոն |
__________
Անուն
Պաշտոն |
___________________
Անուն
Պաշտոն |
Ամսաթիվ՝ ______ 201_
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
___________________
Անուն
Պաշտոն |
Հավելվածներ
Հավելված 1: Պարտավորությունների պահպանում
Հավելված 2: «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության շրջանակներում խորհրդատուների նշանակման ուղեցույցներ» (FI037122)
Հավելված 3: ԱՊ
Հավելված 1
Պարտավորությունների պահպանում
1. Սահմանումներ
Հարկադրանք նշանակում է՝ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով որևէ կողմին կամ կողմի գույքին վնաս պատճառելը կամ փչացնելը, կամ վնաս պատճառելու կամ փչացնելու սպառնալիքը` կողմի գործողությունների վրա ոչ պատեհ կերպով ազդելու նպատակով։
Գաղտնի պայմանավորվածություն նշանակում է՝ երկու կամ ավել կողմերի միջև մշակված պայմանավորվածություն` անպատեհ նպատակին հասնելու` այդ թվում մյուս կողմի գործողությունների վրա անպատեհ կերպով ազդելու համար։
Կոռուպցիա նշանակում է՝ մյուս կողմի գործողությունների վրա անպատեհ կերպով ազդելու նպատակով ուղղակի կամ անուղղակի որևէ անօրինական վճարում կամ անհարկի առավելություն խոստանալը, առաջարկելը, տալը, պնդելը, ստանալը, ընդունելը կամ միջնորդելը։
Խարդախություն նշանակում է՝ որևէ գործողություն կամ բացթողում, այդ թվում սխալ ներկայացում, որը գիտակցորեն կամ անշրջահայաց կերպով շփոթեցնում է, կամ որով փորձ է արվում շփոթեցնել կողմին` ֆինանսական կամ այլ օգուտ ստանալու կամ պարտականություններից խուսափելու նպատակով։
Խոչընդոտում նշանակում է՝ (i) կանխամտածված կերպով հետաքննության համար ապացույց հանդիսացող նյութի ոչնչացում, կեղծում, խախտում կամ թաքցնում, կամ սխալ հայտարարությունների ներկայացնում հետաքննողներին` Բանկի կողմից էապես խոչընդոտելու նպատակով, և/կամ որևէ կողմին սպառնում, հարկադրում, կամ վախեցնում` թույլ չտալու նրան բացահայտել հետազոտության հետ առնչվող նրա իմացած տեղեկությունները կամ հետ պահելու նրան հետաքննությունից, կամ (ii) ցանկացած գործողություն, որը նպատակ ունի էապես խոչընդոտել պայմանագրով պահանջվող տեղեկատվության մատչելիությունը ՎՎԲ-ի համար, որն առնչվում է կաշառակերության, խարդախության, գաղտնի պայմանավորվածության, հարկադրանքի մեղադրանքների պաշտոնական հետաքննության հետ։
Անձ նշանակում է՝ ցանկացած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, գործընկերություն կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն։
Պատժամիջոցների կիրառում նշանակում է՝ ցանկացած հարկադրանք, գաղտնի պայմանավորվածություն, կոռուպցիա, խարդախություն կամ խոչընդոտում (ինչպես այս տերմինները սահմանված են սույն համաձայնագրով) որը (i) համարվում է անօրինական Գերմանիայի կամ այլ կիրառելի օրենքով, և որը (ii) ունի կամ կարող է ունենալ էական իրավական ազդեցություն ՎՎԲ-ի և Ստացող կողմի միջև կնքված սույն Համաձայնագրի կամ դրա իրականացման հեղինակության վրա։
Պատժամիջոցներ նշանակում է՝ տնտեսական, ֆինանսական կամ առևտրային պատժամիջոցների մասին օրենքներ, կանոնակարգեր, էմբարգոներ կամ սահմանափակող միջոցառումներ, որոնք կարգավորվում, կիրարկվում և ուժի մեջ են մտնում Պատժամիջոցներ սահմանող մարմնի կողմից։
Պատժամիջոցներ սահմանող մարմին նշանակում է` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Եվրամիություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Պատժամիջոցների ցուցակ նշանակում է՝ պատժամիջոցների ենթակա այն անձանց, խմբերի կամ կազմակերպությունների ցուցակը (ցուցակներ), որը թողարկվել է Պատժամիջոցներ սահմանող որևէ մարմնի կողմից։:
2. Տեղեկատվության հետ առնչվող պարտավորություններ
Ստացող կողմը՝
ա) ՎՎԲ-ի պահանջով՝ անհապաղ մատչելի կդարձնի բոլոր համապատասխան «իմացեք ձեր հաճախորդին» կամ նմանատիպ այլ տեղեկատվություն Ստացող կողմի մասին, որը կպահանջի ՎՎԲ-ն։
բ) ՎՎԲ-ի պահանջով՝ անհապաղ կտրամադրի Ծրագրին առնչվող ողջ տեղեկատվությունը և Ստացող կողմի ու իր (ենթա) կապալառուների և այլ առնչվող կողմերի այն փաստաթղթերը, որոնք ՎՎԲ-ին անհրաժեշտ կլինեն իր պարտականությունների կատարման համար՝ ուղղված պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև Ստացող կողմի հետ գործնական հարաբերությունների շարունակական մոնիտորինգին, որոնք անհրաժեշտ են սույն նպատակի իրականացման համար։
գ) Անհապաղ և իր իսկ նախաձեռնությամբ՝ ՎՎԲ-ին կտեղեկացնի Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման ցանկացած դեպքի մասին՝ տեղեկանալուն կամ կասկածներ ունենալուն պես։
դ) ՎՎԲ-ին կտրամադրի Փորձագիտական ծառայությունների և դրա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ողջ տեղեկատվությունն ու հաշվետվությունները, ինչպես ՎՎԲ-ն կպահանջի սույն Հավելվածի նպատակի համար, և
ե) Հնարավորություն կտա ՎՎԲ-ին և իր գործակալներին ցանկացած ժամանակ ստուգել Ստացող կողմի և իր (ենթա) կապալառուների և այլ առնչվող կողմերի փաստաթղթերը, որոնք վերաբերում են Փորձագիտական ծառայություններին՝ սույն Հավելվածի նպատակով։
3. Հավաստումներ և երաշխիքներ
3.1 Գերմանիայի օրենքի կամ Ստացող կողմի երկրի օրենքի համաձայն՝ Ստացող կողմը կհավաստի, որ Ստացող կողմի անունից Փորձագիտական ծառայությունների առնչությամբ գործող անձանցից ոչ մեկը չի կատարել կամ ներգրավված չի եղել որևէ պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործունեության մեջ։
3.2 Սույն հոդվածում սահմանված հավաստումները և երաշխիքներն առաջին անգամ սահմանվել են՝ սույն Համաձայնագրի կնքմամբ։ Համարվում է, որ դրանք կրկին կսահմանվեն ֆինանսական օժանդակության յուրաքանչյուր փաստաթղթի կազմման ժամանակ՝ վկայակոչելով այդ պահին գերիշխող հանգամանքները։
4. Որոշակի գործողություններ իրականացնելու պարտավորություն
Հենց որ ՎՎԲ-ն կամ Ստացող կողմը տեղեկանան կամ կասկածներ ունենան պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման որևէ դեպքի մասին, Ստացող կողմը պարտավորվում է լիովին համագործակցել ՎՎԲ-ի և նրա գործակալների հետ՝ որոշելու, թե արդյոք տեղի է ունեցել նման անհամապատասխանության դեպք։ Մասնավորապես, Ստացող կողմը անհապաղ և ողջամիտ մանրամասնությամբ կարձագանքի ՎՎԲ-ի ցանկացած ծանուցմանը և կտրամադրի փաստաթղթային հիմնավորումներ առ այն, որ ի պատասխան ՎՎԲ-ի պահանջի նման արձագանք եղել է։
5. Որոշակի գործողություններից զերծ մնալու պարտավորություն
Ստացող կողմը չի մտնի որևէ գործարքի մեջ կամ ներգրավված չի լինի Փորձագիտական ծառայությունների հետ կապված որևէ գործունեության մեջ, որը կհամարվի Պատժամիջոցների խախտում։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |