ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2018 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման և հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում ներդրման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ու բնական գիտությունների բնագավառում փորձնական մշակումների ստեղծման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տրամադրած տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
«___» ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություն կատարելու մասին
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման և հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում ներդրման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման պլանի 26-րդ կետի և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ու բնական գիտությունների բնագավառում փորձարարական մշակումների ստեղծման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման պլանի 26-րդ կետի իրագործման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ և 52-րդ կետերով՝
«51. Գիտահետազոտական աշխատանքների իրականացման և հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում ներդրման հետ կապված ծառայություններ (ՀԱԴ 81210, 81220, 81230, 81240 և 81290-ից)11:
52. Գիտահետազոտական աշխատանքների իրականացման և բնական գիտությունների բնագավառում փորձարարական մշակումների ստեղծման հետ կապված ծառայություններ (ՀԱԴ 81110, 81120, 81130, 81140, 81150 և 81190-ից)11՝ հետևյալ ոլորտներում կիրառական հետազոտությունների մասով՝
1) ջերմություն, լույս, էլեկտրամագնիսականություն, աստղագիտություն,
2) կատալիզ, ֆերմենտացիա, կենդանիների, բույսերի ու միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիա և էկոլոգիա,
3) ձուլվածքի, մետալուրգիայի, մեքենաների, էլեկտրականության, կապի, նավերի, օդանավերի, քաղաքացիական շինարարության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաներ,
4) ագրոտեխնիկա, այգեգործություն, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, ձկնորսություն,
5) հիվանդությունների բուժում, պրոֆիլակտիկ հիգիենա և դեղագործություն,
6) էկոլոգիա։»,
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ծանոթագրությամբ՝
«11 Գործում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Ընդ որում, ծառայություններ մատուցողի անձնակազմ հանդիսացող անձանց կողմից գիտական աստիճաններ և գիտական կոչումներ ստանալու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության պահանջների տարբերությունները (ներառյալ դրանց անվանումների տարբերությունները) չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ժամանակ ծառայությունների մատակարարման համար։»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ բացահայտել այն դրույթները, որոնցով սահմանափակվում են մյուս անդամ պետությունների անձանց հասանելիությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի 51-րդ և 52-րդ կետերում նշված ծառայությունների մատակարարմանը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, և ապահովել դրանց վերացումը մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: