ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2019 թվականի N 719-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի հունիսի 10-11-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Իզի Ջեթ» ավիաընկերության կոմերցիոն ղեկավարության հետ աշխատանքային քննարկումներին, 2019 թվականի հունիսի 11-13-ը՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության (Եվրակոնտրոլ) ժամանակավոր խորհրդի 51-րդ ու մշտական հանձնաժողովի հերթական նիստերին և 2019 թվականի հունիսի 14-15-ը՝ Ռումինիա (Բուխարեստ)՝ «Ուիզզ Էյր» ավիաընկերության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն), Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Ռումինիա (Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող՝ 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Բելգիայի Թագավորություն և Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 7 Երևան |