ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 34-Ա
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 23.11.16 N 1096-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.09.19 N 1341-Ա)
2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 23.11.16 N 1096-Ա, խմբ. 20.09.19 N 1341-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 20.09.19 N 1341-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 29-ի N 34-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 20.09.19 N 1341-Ա)
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (hամաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 23.11.16 N 1096-Ա, խմբ. 20.09.19 N 1341-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |