ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հուլիսի 2019 թվականի |
թիվ 94-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով ֆինանսական կայունության ապահովման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նպատակով,
նպատակ ունենալով ապահովել նախադրյալներ արտարժութային իրացվելիության բուֆերների ստեղծման համար,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 50-րդ կետի մեջ բոլոր «2%» և «16%» բառերը փոխարինել համապատասխանաբար «4%» և «14%» բառերով,
2) Կանոնակարգի 50-րդ կետի վերջին նախադասությունը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում հրապարակման հաջորդ օրը: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված դրույթները վերաբերում են 2019 թվականի օգոստոսի 14-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2019 թ. հուլիսի 19 Երևան |