ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2019 թվականի N 815-Ա
ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Եվրոպական միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 12-15-ը ներառյալ կազմակերպվելիք «Թափանցիկ կառավարումը տեղական մակարդակում» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանին 2019 թվականի նոյեմբերի 11-15-ը ներառյալ գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 12 Երևան |