ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1346-Ն
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.01.20 N 2-Ն)
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող յուրաքանչյուր օպերատորից, անկախ օպերատորի սպասարկման գրասենյակների թվից, պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտք գործելու նպատակով մուտքի անվան տրամադրման համար գանձապետարանում բացված համապատասխան հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձվում է վճար՝ 144 դրամի չափով, կատարված յուրաքանչյուր գործարքի համար կամ ամսական 50000 դրամ՝ համակարգ մուտք գործելու անվանում հայցողի նախընտրությամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված վճարը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
(2-րդ կետը լրաց. 09.01.20 N 2-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 26 Երևան |