ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 884-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-ին ենթակետով.
«40.1) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստությունը, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի ու պլանների մշակումը և իրականացման ապահովումը.»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 3 Երևան |