ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2011 թվականի N 620-Ա
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ՝ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի միջև ծավալված համագործակցության շրջանակներում հետագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանի` 2011 թվականի հունիսի 24-29-ը Յարոսլավլի մարզ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Յարոսլավլի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|