ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 883-Ն
ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.8.2-րդ կետի պահանջներով և ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացումը:
(2-րդ կետը փոփ. 04.06.15 N 580-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Պատասխանատու մարմինը |
Ժամկետները |
Անհրաժեշտ իրավական ակտերը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) շրջանակներում ապագա կառավարման ձևի, ընկերությունների թվի, օպերատորների (կառավարիչների) և ժամկետի վերաբերյալ որոշման ընդունում` հաշվի առնելով հետևյալ սկզբունքները` 1. ՊՄԳ-ի ձևը` երկարատև վարձակալություն: 2. Ժամկետը` առնվազն 10 տարի: 3. Վարձակալների թիվը` մեկ: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2014 թ. սեպտեմբեր |
«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2. |
Ծախսածածկող սակագներին ուղղված ուսումնասիրությունների վերջնական հաշվետվության քննարկում` հաշվի առնելով հետևյալ սկզբունքները` 1. 2016 թ. հունիսի 1-ից վարձակալ ընկերությանը ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորում չի հատկացվելու: Վարձակալական ընկերության համար սահմանված սակագինը ներառելու է վարձակալի բոլոր ծախսերը և խելամիտ շահույթը: 2. Վարձակալ ընկերության կողմից վարձակալած ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների նպատակով պետության նախկինում և նոր ստանձնած վարկային պարտավորությունների սպասարկման ֆինանսական պարտքերի մի մասը պետք է փոխհատուցվի սակագնի հաշվին` վարձավճարի տեսքով: 3. Սակագնի մեջ պետք է նախատեսվեն պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների համապատասխան ծախսերը, որոնք թույլ կտան ապահովել ջրային համակարգերի բնականոն շահագործումն ու պահպանումը: 4. Սակագները պետք է լինեն մատչելի բնակչության առավել ցածր եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների համար: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համապատասխան հաշվետվության հաստատում |
3. |
Ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող գույքի վարձակալությամբ փոխանցման ձևի սահմանում և գնման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2015 թ. հունվար |
«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման ձևի և գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
4. |
Վարձակալ ընկերության ընտրության հիմնական պայմանների մշակում և հաստատում: Հիմնական պայմանները և կատարողական ցուցանիշները սահմանելուց առնվազն պետք է` 1. Նկատի ունենալ սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված սկզբունքները: 2. Սահմանվի ըստ քաղաքային բնակավայրերի և գյուղական բնակավայրերի (միջինացված) մատակարարման միջին օրական տևողությունը (ժամ/օր): 3. Սահմանվի ջրի որակի համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերին և կանոններին: 4. Սահմանվի խոշոր վթարների արձագանքման ժամանակը (ժամ): 5. Սահմանվի գրավոր դիմում-բողոքների արձագանքման ժամանակը (օր): 6. Նկատի ունենալ ապագա վարձակալի և պետության միջև ռիսկերի հավասարակշռված (վարձակալական պայմանագրերին հատուկ) բաշխումը: 7. Հաշվի առնվի, որ ապագա վարձակալին ներկայացվող պահանջները պետք է նպաստեն միջազգային համբավ և հայաստանյան փորձ ունեցող ընկերության ընտրությանը: 8. Սահմանվեն Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման առանձնահատկությունները` վարձակալության պայմանագրում համապատասխան պայմաններ և (կամ) դրույթներ ամրագրելու միջոցով: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Միջգերատեսչական հանձնաժողով |
մինչև |
«Վարձակալ ընկերության ընտրության փաստաթղթերի փաթեթին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
5. |
Խմելու ջրի ոլորտի ֆինանսավորման ծրագրի մշակում՝ ներառյալ միջնաժամկետ և երկարաժամկետ ներդրումային պլանները |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
մինչև |
|
6. |
ՊՄԳ-ի կառավարչի ընտրության գործընթացի կազմակերպում, բանակցությունների վարում, հաղթող կազմակերպության ճանաչում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Միջգերատեսչական հանձնաժողով |
2016 թ. հունվար |
«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման գործընթացի արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
7. |
ՊՄԳ-ի պայմանագրի ստորագրում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Պայմանագրի կառավարիչ |
2016 թ. |
|
8. |
Ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքի գույքը սահմանված կարգով նոր վարձակալ ընկերությանը փոխանցման գործընթացի կազմակերպում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Պայմանագրի կառավարիչ |
2016 թ. |
«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ պայմանագրի կառավարչին փոխանցելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
9. |
ՊՄԳ-ի պայմանագրի մեկնարկում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Պայմանագրի կառավարիչ |
2016 թ. |
(հավելվածը փոփ. 04.06.15 N 580-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |