ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2015 թվականի N 749-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ աշակերտների թվի` հետևյալ բանաձևով`
Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,
Սգ-ն մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
Պգ-ն հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է,
ՏՍթ-ն հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների թվի հանրագումարն է,
ԱՕք-ն աշխատանքային օրերի քանակն է,
ՍՆգ-ն տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարն է,
ՀՈՒՀՍթ - հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն է,
ՍԱդգ-ն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարն է:».
2) 2-րդ կետը «հաստիքների թիվը» բառերից հետո լրացնել «, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը» բառերով:
2. Աշխատանքային օրերի թիվը, տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից և դրա գործողությունը, տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մասով, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. հուլիսի 8
Երևան