«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հունիսի 2010 թ. |
թիվ 149-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Բյուրոն որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.
Ֆինանսական ակտիվների տեսակը |
Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում բոլոր սուբյեկտներով |
Առավելագույն սահմանաչափը երաշխավորման ֆոնդի միջոցներում մեկ սուբյեկտով |
1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում |
1 % |
1 % |
2) Կենտրոնական բանկում բացված հաշվում |
100 % |
100 % |
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի բանկային ավանդներում և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներում |
100 % |
20 % |
4) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ oտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող բանկային ավանդներում և (կամ) նրանց կողմից բացված բանկային հաշիվներում |
1 % |
1 % |
5) Կենտրոնական բանկի թողարկած կամ երաշխավորված արժեթղթերում |
1 % |
1 % |
6) Ոսկու ստանդարտացված ձուլակտորներում |
1 % |
1 % |
7) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթերում |
1 % |
1 % |
8) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի թողարկած կամ երաշխավորված արժեթղթերում |
1 % |
1 % |
9) Այլ ֆինանսական ակտիվներ |
1 % |
1 % |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2010, թիվ 344-Ն | 25.02.2011, թիվ 149-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|