Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-279-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.06.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.06.2021
Дата вступления в силу
05.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 18.12*-րդ կետը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե լիցենզավորվող գործունեությունը վերաբերում է արտադրական կանեփին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.15-18.17-րդ կետերով.

«18.15. Արտադրական կանեփի՝

 

- արտադրություն՝ տարեկան

   

ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի համար՝

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

կաննաբիդիոլի յուղի մինչև 100 լիտր քվոտայի համար՝

բազային տուրքի 10000-ապատիկի չափով

ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար՝

յուրաքանչյուր տոննայի համար՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով

կաննաբիդիոլի յուղի 100 լիտր գերազանցող քվոտայի համար՝

յուրաքանչյուր 10 լիտրի համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով

- ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր՝

   

ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ
տոննա քվոտայի համար՝

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

կաննաբիդիոլի յուղի մինչև 100 լիտր քվոտայի համար՝

բազային տուրքի 10000-ապատիկի չափով

ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան
գերազանցող քվոտայի համար՝

բազային տուրքի 30000-ապատիկի չափով

կաննաբիդիոլի յուղի 100 լիտրը
գերազանցող քվոտայի համար՝

բազային տուրքի 60000-ապատիկի չափով

յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար՝

յուրաքանչյուր գրամ սերմի համար՝

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

 18.16. Արտադրական կանեփի՝

 

 - արտահանման, ներմուծման թույլտվություն տալու համար՝

   

ծաղկագլխի և կանաչ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

բազային տուրքի 30-ապատիկի չափով

կաննաբիդիոլի յուղի յուրաքանչյուր լիտրի համար՝

բազային տուրքի 60-ապատիկի չափով

յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար՝

յուրաքանչյուր գրամ սերմի համար՝

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

18.17. 18.15-րդ կետում նշված լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիաների համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «18.14-րդ» բառը փոխարինել «18.17-րդ» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 24
Երևան
ՀՕ-279-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան