Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-96-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.07.2019-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.10/45(1498) Հոդ.585
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.06.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.07.2019
Дата вступления в силу
20.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 24-ին


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314.2-րդ հոդվածում «169.26-րդ հոդվածի» բառերը փոխարինել «169.28-րդ հոդվածի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 334.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 334.1.

 Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված և փախուստ կատարած անձին աջակցելը

 

1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված և փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 355-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 355.

 Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը

 

1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստը՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել, ձերբակալվել կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի էր վերցվել:»:

 

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 3

Երևան

ՀՕ-96-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան