ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 207-րդ հոդվածի 1-ին մասում «Զինապարտների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Զինապարտ քաղաքացու կողմից «Պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 213.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 213.1. |
Զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը |
1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, քաղաքացու կողմից կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հարգելի պատճառներ են համարվում քաղաքացու կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված այլ հանգամանքները կամ այլ օբյեկտիվ պատճառները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն չեն տալիս քաղաքացուն ներկայանալու զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր:»:
Հոդված 3. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասում և 2-րդ մասի 1-ին կետում «213» թիվը փոխարինել «213.1» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 26 Երևան ՀՕ-150-Ն |