ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետի «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով.
2) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «պետական կառավարման այլ մարմին» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «արտաքին գործերի նախարարությունից» բառերից հետո լրացնել «և ենթակա մարմնից» բառերով.
2) 1-ին մասը «գործուղվել» բառից հետո լրացնել «Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում և սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման:»:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից և տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-80-Ն |