ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2019 թվականի N 1572-Ա
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 2019 թվականի նոյեմբերի 3-6-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «Մարդկային ռեսուրսներ» թեմայով համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Համբարձում Մաթևոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 30 Երևան |