ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1230-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորություն վերապահելու մասին» N 466-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի «Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 465-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու, տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի N 561-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 640-Ա որոշման N 1 հավելվածի ցանկի 12-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարություն» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 29-ի «Տարածքներ ամրացնելու մասին» N 510-Ա որոշման 1-ին կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարությանը» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու և կազմը հաստատելու մասին» N 124-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
բ. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,
դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ»,
ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչության պետ»,
զ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
է. 13-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 264-Ա որոշման N 1 հավելվածում «Ա. Ղազարյան – ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Մելիքյան-ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը և դրա իրագործման ռազմավարությունն ու միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 45-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով և կետից հանել «, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 19 Երևան |