ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 67-րդ և 68-րդ կետերով.
«67) դեբիտորական պարտք՝ հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումար, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.
68) կրեդիտորական պարտք՝ հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումար, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի՝
1) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը» ենթակետը, 86-րդ հոդվածը, 57-րդ գլուխը, 406-րդ հոդվածի 6-րդ մասը, 407-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ ենթակետը, 420-րդ և 421-րդ հոդվածները.
2) 108-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը և 112-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը.
3) 184-րդ հոդվածի 3-րդ մասը, 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 187-րդ հոդվածի 3-րդ մասը, 189-րդ հոդվածը, 191-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և 194-րդ հոդվածը.
4) 455-րդ հոդվածի 1-ին մասը:
Հոդված 3. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, իսկ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով՝ արտոնագրային հարկով» բառերը.
2) 3-րդ մասի՝
ա․1-ին կետից հանել «, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների» բառերը,
բ․ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ․ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:».
3) 4-րդ մասի «(որոնց շրջանառության հարկը կամ արտոնագրային հարկը չեն փոխարինում, կամ որոնցից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում)» բառերը փոխարինել «(որոնց շրջանառության հարկը չի փոխարինում, կամ որոնցից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում)» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանի» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերի 1-ին և 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ և 5-րդ մասերի «1-8» թվերը փոխարինել «3-8» թվերով:
Հոդված 6. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ․ ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.».
2) 2-րդ կետից «կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» բառերը հանել, և նույն կետը «դուրս գրման ամսաթվի դրությամբ» բառերից հետո լրացնել «(անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 57-րդ գլխով սահմանված արտոնագրային հարկի, որի վճարումը կատարվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանը սկսելը» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, արտոնագրային հարկի» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «բ» ենթակետում «(այդ թվում՝ համակարգչային ծրագրերի վերծանման նպատակով` համակարգչային տեխնիկա)» բառերը փոխարինել «(նյութական կրիչով տվյալ հարկային ստուգմանն առնչվող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի կրկնօրինակ)» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետի «1-4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-4-րդ կետերով և 2-րդ մասի 1-ին կետով» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե՝
1) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:»:
Հոդված 11. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ մասի 4-րդ կետի «ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ներկայացումը» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացումը» բառերով.
3) 10-րդ մասի 3-րդ կետը «երեք տարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 278-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 13. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) 10-րդ մասի «ոչ ռեզիդենտ կազմակերպության» բառերը փոխարինել «ոչ ռեզիդենտ կազմակերպությունից» բառերով, իսկ «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից» բառերը՝ «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից» բառերով.
2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Էլեկտրոնային առևտրի շրջանակներում կատարվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքները կարող են փաստաթղթավորվել վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տրամադրվող փաստաթղթերով կամ այդ կազմակերպությունների կողմից կիրառվող՝ վճարային գործիքներ սպասարկող սարքավորումների միջոցով տպագրվող փաստաթղթերով:».
3) 12-րդ մասը «վճարահաշվարկային համակարգի» բառերից հետո լրացնել «կամ վարկային» բառերով.
4) 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Կառավարությունը կարող է սահմանել սույն մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:»։
Հոդված 14. Օրենսգրքի 11-րդ, 14-րդ, 55-րդ, 75-րդ և 77-րդ գլուխներում «ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միկրոձեռնարկատիրության սուբյեկտ» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության «Օրենսգրքի 60-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 59-րդ, 254-րդ և 255-րդ հոդվածներում «58,35 միլիոն» բառերը փոխարինել «115 միլիոն» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 62-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասի երկրորդ պարբերությունը «ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման» բառերից հետո լրացնել «կամ ենթակա է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման» բառերով.
2) 19-րդ մասի 3-րդ կետը «դրամական արտահայտությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վարկերի (փոխառությունների) տրամադրման պահին միանվագ գանձվող՝ վարկի (փոխառության) տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում՝ մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները, վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը, վարկային հաշիվների բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարները» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ մասով.
«20. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված օտարման նվազագույն գների (ներառյալ՝ ակցիզային հարկը) չափով՝ առանց ԱԱՀ-ի:»:
Հոդված 18. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 23-րդ կետը «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և ազատ տնտեսական գոտու շահագործողի համար աշխատանքների կատարումը» բառերով.
2) 30-րդ կետը «(այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի)» բառերից հետո լրացնել «, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետով.
«54) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետից հանել «կամ արտոնագրային հարկ վճարող՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով» բառերը:
Հոդված 20. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով, եթե սույն ենթակետով այլ բան սահմանված չէ: ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիրը մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ ներկայացնելու և մինչև այդ օրը ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները վճարված լինելու դեպքում ներմուծման ճշտված հարկային հայտարարագրով արտացոլված ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները հաշվանցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:
Հոդված 21. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության, 348-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերի և 449-րդ հոդվածի 1-ին մասի «կիսամյակին» բառը փոխարինել «եռամսյակին» բառով:
Հոդված 22. Օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 85. | Ակցիզային հարկով հարկման բազան |
1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների դեպքում ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով:»:
Հոդված 23. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 88. | Ակցիզային հարկի դրույքաչափերը |
1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների (բացառությամբ սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 11-րդ և 21-րդ տողերով նախատեսված ապրանքային դիրքերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների) հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալով: ԱՏԳ ԱԱ 2207, 2208 (բացառությամբ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0, 2208 20, 2208 30, 2208 40), 2402 (բացառությամբ 2402 10 00011, 2402 90 00011, 2402 10 00012 2402 90 00012) և 2403 99 90 090 ապրանքային դիրքերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերով.
Ապրանքի ծածկագիրը՝ |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման |
Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ) | |||
2020 թվականի հունվարի |
2021 թվականի հունվարի |
2022 թվականի հունվարի |
2023 թվականի հունվարի | |||
2207 |
էթիլային |
1 լիտր |
2600 |
3380 |
4400 |
5700 |
2208 (բացառությամբ 2208 90 330 0 |
սպիրտային խմիչքներ |
1 լիտր |
1560 |
2030 |
2640 |
3430 |
2208 90 330 0 |
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի |
1 լիտր |
800 | |||
2208 20 |
կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր |
1 լիտր |
ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 | |||
2208 30 |
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր |
1 լիտր |
7000 | |||
2203 |
գարեջուր |
1 լիտր |
130 | |||
2204 |
խաղողի գինի |
1 լիտր |
150 | |||
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ |
1 լիտր |
1000 | |||
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի |
1 լիտր |
270 | |||
2206 00 390 |
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
1 լիտր |
150 | |||
2402 (բացառությամբ 2402 10 00011 |
ծխախոտի արտադրանք |
1000 հատ |
9625 |
11070 |
12730 |
14640 |
2402 10 00011 |
սիգար |
1000 հատ |
605000 | |||
2402 10 00012 |
սիգարելա |
1000 հատ |
16500 | |||
2403 (բացառությամբ 2403 99 90 090) |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կգ |
1500 | |||
2710 19 710 - |
քսայուղ |
1 կգ |
500 | |||
2710 12 |
բենզին |
1 տոննա |
40000 | |||
2710 |
դիզելային |
1 տոննա |
13000 | |||
2709 |
հում նավթ, |
1 տոննա |
27000 | |||
2711 (բացառությամբ 2711 11 |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ |
1 տոննա |
1000 | |||
2711 21 |
սեղմված |
1 տոննա |
34000 | |||
2403 99 90 090 |
ծխախոտի |
1000 հատ |
2000 |
2300 |
2700 |
3100 |
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հիմք են ընդունվում ակցիզային հարկի հաշվարկման հետևյալ գործակիցները.
2020 |
2021 |
2022 |
2023 | |
Ակցիզային հարկի հաշվարկման գործակից |
1.0 |
1.03 |
1.06 |
1.09 |
3. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:
4. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
5. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`
1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից.
2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5500 դրամից.
3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.
4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.
5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:
6. ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող՝ կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:
7. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի և սույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին:»:
Հոդված 24. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին, ինչպես նաև կենտրոնացված մատակարարումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը կենտրոնացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատակարարը պարտավոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, սույն կետում նշված ապրանքները մատակարարել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը: Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ սույն կետում նշված ապրանքները հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը.»:
Հոդված 25. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով հումքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ակցիզային հարկի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի լրացուցիչ գումարի մասով, եթե սույն ենթակետով այլ բան սահմանված չէ: ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով հումքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիրը մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ ներկայացնելու և մինչև այդ օրը ակցիզային հարկի լրացուցիչ գումարները վճարված լինելու դեպքում ներմուծման ճշտված հարկային հայտարարագրով արտացոլված ակցիզային հարկի լրացուցիչ գումարները հաշվանցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:
Հոդված 26. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներից ստացվող եկամուտները:»:
Հոդված 27. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «առևտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատերերի և նոտարների» բառերով:
Հոդված 28. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների գծով կատարվող ծախսերը:»:
Հոդված 29. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը «տարբերություն» բառից առաջ լրացնել «բացասական» բառով:
Հոդված 30. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն կետի կիրառության իմաստով՝ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.»:
Հոդված 31. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «20» բառը փոխարինել «18» բառով.
2) 4-րդ մասում՝
ա. 2-րդ կետի «3-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «3.1-ին և 4-րդ կետերով» բառերով,
բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) շահաբաժինների մասով՝ հինգ տոկոս.»:
Հոդված 32. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «կամ արտոնագրային հարկի գումարներում» բառերը փոխարինել «գումարում» բառով:
Հոդված 33. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով» բառերով։
Հոդված 34. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները, այլ պետությունների օրենսդրության շրջանակներում ստացվող կենսաթոշակները և այլ պետությունների կենսաթոշակային ապահովության համակարգի շրջանակներում ստացվող համանման վճարները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների.».
2) 12-րդ կետը «նորմաների» բառից հետո լրացնել «(չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների» բառերով.
3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում,
բ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները,
գ. գույք ձեռք բերել չի համարվում գույքի՝ ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը,
դ. եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը.»․
4) 22-րդ կետը «տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները» բառերից հետո լրացնել «կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները» բառերով.
5) 28-րդ կետը «պետության կամ համայնքների կարիքների համար» բառերից հետո լրացնել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ և 39-րդ կետերով.
«38) հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները.
39) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտները:»:
Հոդված 35. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե սույն հոդվածի 2-15-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Ժամանակահատված |
Եկամտային հարկի դրույքաչափը |
2020 թվականի հունվարի 1-ից |
23 տոկոս |
2021 թվականի հունվարի 1-ից |
22 տոկոս |
2022 թվականի հունվարի 1-ից |
21 տոկոս |
2023 թվականի հունվարի 1-ից |
20 տոկոս». |
2) 7-րդ մասի «58,35» թիվը փոխարինել «60» թվով.
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով։»․
4) 9-րդ մասից հանել «10-րդ մասի 2-րդ կետով և» բառերը.
5) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:».
6) 15-րդ մասի «20» թիվը փոխարինել «10» թվով։
Հոդված 36. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, ինչպես նաև խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումներին» բառերը:
Հոդված 37. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի՝
ա. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավտոտրանսպորտային միջոցի արտադրության տարին | ||||||||
Շարժիչի հզորություն |
1-ին տարի՝ յուրաքանչյուր ձիաուժի մասով |
2-րդ տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով |
3-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով |
4-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով |
5-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով |
6-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով |
7-րդ տարի՝ յուրա-քան-չյուր ձիաուժի մասով |
8-րդ և դրան հաջորդող յուրա-քանչյուր տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով |
մինչև 50 ձիաուժ |
2.5 դրամ |
2.5 դրամ |
2.5 դրամ |
3 դրամ |
3.5 դրամ |
4 դրամ |
4.5 դրամ |
5 դրամ |
51-80 ձիաուժ |
5 դրամ |
5 դրամ |
5 դրամ |
6 դրամ |
7 դրամ |
8 դրամ |
9 դրամ |
10 դրամ |
81-100 ձիաուժ |
7.5 դրամ |
7.5 դրամ |
7.5 դրամ |
9 դրամ |
10.5 դրամ |
12 դրամ |
13.5 դրամ |
15 դրամ |
101-150 ձիաուժ |
10 դրամ |
10 դրամ |
10 դրամ |
12 դրամ |
14 դրամ |
16 դրամ |
18 դրամ |
20 դրամ |
151-200 ձիաուժ |
12.5 դրամ |
12.5 դրամ |
12.5 դրամ |
15 դրամ |
17.5 դրամ |
20 դրամ |
22.5 դրամ |
25 դրամ |
201-250 ձիաուժ |
15 դրամ |
15 դրամ |
15 դրամ |
18 դրամ |
21 դրամ |
24 դրամ |
27 դրամ |
30 դրամ |
251-300 ձիաուժ |
17.5 դրամ |
17.5 դրամ |
17.5 դրամ |
21 դրամ |
24.5 դրամ |
28 դրամ |
31.5 դրամ |
35 դրամ |
301 և ավելի ձիաուժ |
25 դրամ |
25 դրամ |
25 դրամ |
30 դրամ |
35 դրամ |
40 դրամ |
45 դրամ |
50 դրամ», |
բ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է սույն կետի աղյուսակի վերջին սյունով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 38. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «տարեկան բնապահպանական հարկի գումարի կրկնապատիկի» բառերը փոխարինել «երկու հարկային տարիների տարեկան բնապահպանական հարկի գումարների հանրագումարի» բառերով:
Հոդված 39. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 5-րդ մասում «2-րդ և 3-րդ մասերի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով:
Հոդված 40. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «(անկախ բացառապես արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնելու հանգամանքից)» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «արտոնագրային հարկի և (կամ)» բառերը.
3) 3-րդ մասի՝
ա. 1-ին և 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ կետը «շահումով խաղերի» բառերից հետո լրացնել «, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի» բառերով.
4) 4-րդ մասից հանել «, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ» բառերը․
5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Սույն գլխով սահմանված պայմանները չբավարարող (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի)` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) կարող են համարվել շրջանառության հարկ վճարող սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի), որոնց տվյալ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, կամ տվյալ հարկային տարվա ընթացքում տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը, իրացման շրջանառության՝ սույն մասով սահմանված չափը գերազանցելու կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում կարող են այդ օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող՝ անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի):
8. Սույն բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:»:
Հոդված 41. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «Շրջանառության հարկ վճարողը դադարում է» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի)» բառերով.
2) 5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները շարունակում են համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ սույն կետով սահմանված ժամկետից:»:
Հոդված 42. Օրենսգրքի 256-րդ հոդվածը «և (կամ) ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը» բառերով, իսկ «համարվում նաև» բառերից հետո՝ «ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև» բառերով։
Հոդված 43. Օրենսգրքի 257-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 44. Օրենսգրքի 258-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «հաշվի առնելով սույն հոդվածի 2-4-րդ մասերով» բառերով․
2) 1-ին մասի աղյուսակի 9-րդ տողի «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ» բառերը փոխարինել «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ» բառերով.
3) 1-ին մասի աղյուսակի 8-րդ տողի 2-րդ սյունակի «8» թիվը փոխարինել «6» թվով.
4) 2-րդ մասը «հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի» բառերից հետո լրացնել «, ակցիզային հարկի» բառերով, իսկ «ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի» բառերից հետո՝ «, ակցիզային հարկի» բառերով.
5) 3-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են միայն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ տողերով սահմանված համապատասխան դրույքաչափերով:»:
Հոդված 45. Օրենսգրքի 261-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում շրջանառության հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ:»:
Հոդված 46. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ մասի 7-րդ կետի և 268-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «18» բառը փոխարինել «24» բառով:
Հոդված 47. Օրենսգրքի 56-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 56
Միկրոձեռնարկատիրության ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 266. | Միկրոձեռնարկատիրությունը |
1. Միկրոձեռնարկատիրություն է համարվում սույն գլխով սահմանված չափանիշները բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով իրականացվող գործունեությունը:
Հոդված 267. | Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները |
1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.
1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.
2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը` համապատասխանաբար, որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև համապատասխանաբար` որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն կետի կիրառության իմաստով` վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող կազմակերպության կամ կազմակերպությունների (բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որին միանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, և առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որից առանձնանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ) համար պետական գրանցում է համարվում նաև կազմակերպությունների վերակազմակերպման պետական գրանցումը.
3) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.
4) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.
5) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պետական հաշվառումից դուրս գալը, Օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, համարվել է շրջանառության հարկ վճարող կամ, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել է ԱԱՀ վճարող:
2. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է իր կողմից սահմանված ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:
3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձը, որի՝ նախորդ հարկային տարվա ընթացքում Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել է 24 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով`
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը.
2) առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.
ա. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում բաժանման ձևով վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,
բ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում ինչպես այն կազմակերպության համար, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, այնպես էլ առանձնացված կազմակերպության կամ կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը,
գ. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպության համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում միաձուլված կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների ամբողջությունը,
դ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության համար, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում տվյալ կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և միացած կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների ամբողջությունը:
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվում է բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակներով:
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.
3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.
4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.
5) հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.
6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
7) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը.
8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.
9) իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.
10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Հոդված 268. | Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը |
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`
1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը կամ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
2) ընթացիկ հարկային տարում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության բոլոր տեսակների, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 24 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
3) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 6-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
4) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը՝ տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.
5) տեղի է ունեցել Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման օրվանից: Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք շարունակում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, իսկ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք դադարում են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ սույն կետով սահմանված ժամկետից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած անհատ ձեռնարկատերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը նույն մասով նախատեսված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան ժամկետներում զրկվում է համապատասխանաբար՝ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու իրավունքից:
Հոդված 269. | Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը |
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
Հոդված 270. | Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը |
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար:
3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`
1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.
2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.
3) Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.
4) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:
Հոդված 271. | Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների վճարումը |
1. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Հոդված 272. | Միկրոձեռնարկատիրության համակարգից շրջանառության հարկի համակարգին կամ հարկման ընդհանուր համակարգին անցումը |
1. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`
1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.
2) հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու ծախսերը` Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով` միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`
1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում միկրոձեռնարկատիրության համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.
2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերող` վարչական, իրացման, ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի` տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:
3. Միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների սկզբնական արժեքները` Օրենսգրքով սահմանված կարգով:
Հավելված 3
Ցանկ
գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից
Գործունեության տեսակները | |
1. |
Բնակչության պատվերով կատարվող` |
1) |
կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում |
2) |
հագուստի արտադրություն և նորոգում |
3) |
գլխարկների արտադրություն և նորոգում |
4) |
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
5) |
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
6) |
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում |
7) |
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում |
8) |
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
9) |
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
10) |
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
11) |
թիթեղագործական գործունեություն |
2. |
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում |
3. |
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
4. |
Լեզուների ուսուցման դասընթացներ |
5. |
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
6. |
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
7. |
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
8. |
Ստեղծագործական գործունեություն |
9. |
Խնջույքավարների գործունեություն |
10. |
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
11. |
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
12. |
Դարբնոցային գործունեություն |
13. |
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում (այդ թվում՝ այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը)»: |
Հոդված 48. Օրենսգրքի 314-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 1-ին կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի)» բառերով, իսկ «, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը» բառերը փոխարինել «, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դեպքում՝ դիմում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու վերաբերյալ.».
3) 2-րդ կետի «ա» ենթակետի «, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը» բառերը փոխարինել «, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում» բառերով:
Հոդված 49. Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․
«7) կենտրոնացված մատակարարի կողմից անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման ժամկետի խախտում հայտնաբերելու դեպքում։»։
Հոդված 50. Օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 384-րդ և 416-րդ հոդվածներում «պլաստիկ քարտերի» բառերը փոխարինել «վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների» բառերով:
Հոդված 51. Օրենսգրքի 386-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով՝
1) կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը.
2) կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված՝ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:».
2) 4-րդ մասից հանել «գյուղատնտեսական արտադրանք մթերող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը:
Հոդված 52. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասը «ԱՏԳ ԱԱ 0405,» բառերից հետո լրացնել «0406,» թվով:
Հոդված 53. Օրենսգրքի 392-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «ապրանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները» բառերով։
Հոդված 54. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «20» թիվը փոխարինել «30» թվով:
Հոդված 55. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասը «Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ԱՏԳ ԱԱ 0207 և 0210 ծածկագրերին դասվող՝ ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում՝ գրանցումներում ճշգրտումները) կարող են իրականացվել յուրաքանչյուր արկղի համար:»:
Հոդված 56. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «տեղական» մակագրությամբ նշումով» բառերը:
Հոդված 57. Օրենսգրքի 402-րդ և 403-րդ հոդվածների 1-ին մասից հանել «(բացառությամբ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության)» բառերը:
Հոդված 58. Օրենսգրքի 408-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «օգտագործելը» բառից հետո լրացնել «կամ առանց արտոնագրի գործունեություն իրականացնելը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներն առանց արտոնագրի իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք 500 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների՝ առանց արտոնագրի իրականացում է համարվում նաև պետական տուրքի գումարը նույն հոդվածներով սահմանված չափից պակաս հաշվարկելը:»:
Հոդված 59. Օրենսգրքի 410-րդ հոդվածի 10-րդ մասում «, արտոնագրային հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով» բառերը փոխարինել «վրա» բառով:
Հոդված 60. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերից հետո լրացնել «դեպքերում և» բառերով, իսկ 2-րդ մասը «նախորդող օրվա ավարտը» բառերից հետո՝ «, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն» բառերով:
Հոդված 61. Օրենսգրքի 417-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «երկրորդ և ավելի անգամ» բառերը:
Հոդված 62. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 5-րդ մասում «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-4» թվերով:
Հոդված 63. Օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասի «2-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ մասերով» բառերով:
Հոդված 64. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 424․1-ին հոդվածով․
«Հոդված 424.1. | Անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման ժամկետը խախտելը |
Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման դեպքում կենտրոնացված մատակարարը սահմանված ժամկետում անմաքս առևտրի խանութի կազմակերպչին չմատակարարված ապրանքների գծով վճարում է տուգանք (այդ թվում՝ սույն մասով սահմանված խախտումը կամերալ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվելու դեպքում)՝ սահմանված ժամկետում անմաքս առևտրի խանութի կազմակերպչին չմատակարարված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ակցիզային հարկի գումարի կրկնակի չափով։»։
Հոդված 65. Օրենսգրքի 425-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի և» բառերը, և նույն մասը «համապատասխանող ԱԱՀ-ի գումարի» բառերից հետո լրացնել «և հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի» բառերով:
Հոդված 66. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան ստուգման ակտի կամ ուսումնասիրության արձանագրության կամ այլ վարչական ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով:
Հոդված 67. Օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) և 12-րդ բաժիններն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 68. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 69. Օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասում «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի՝ մեկից ավելի միասնական ճշտված հաշվարկ» բառերը փոխարինել «ակցիզային հարկի՝ մեկից ավելի ճշտված հաշվարկ» բառերով:
Հոդված 70. 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 85-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետերը, ինչպես նաև 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 71. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի: 2020 թվականի ընթացքում Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի և 267-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը, ինչպես նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով նախատեսված գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:
Սույն օրենքի 1-ին հոդվածը, 6-րդ հոդվածի 2-րդ կետը, 9-րդ և 10-րդ հոդվածները, 11-րդ հոդվածի 3-րդ կետը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 15-րդ և 17-րդ հոդվածները, 18-րդ հոդվածի 1-ին կետը, 24-րդ, 27-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածները, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը, 38-րդ, 48-56-րդ, 60-րդ, 63-67-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը, 34-րդ հոդվածի 4-րդ կետը և 36-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը և 39-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում են նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը և 16-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այդ օրը և դրանից հետո ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների վրա։ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով հաշվարկած լինելու հանգամանքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառության առումով հարկային իրավախախտում չի համարվում։ 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների մասով՝ համապատասխանաբար ներմուծման կամ ապրանքի արտահանման հարկային հայտարարագիր ներկայացված չլինելու փաստը հարկային հսկողության շրջանակներում հայտնաբերվելու դեպքում այդ ապրանքի մասով հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով։
Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում համապատասխան ծախսերի փաստաթղթավորման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Սույն պարբերությամբ սահմանված՝ ծախսերի փաստաթղթավորման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը կընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Սույն oրենքի 21-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից և վերաբերում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:
Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է 2020 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար շահութահարկի հաշվարկման նպատակով:
Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը և 35-րդ հոդվածի 3-րդ կետը ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և կիրառվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:
Սույն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է նաև 2018 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված՝ ավտոմեքենաների օտարման գործարքների նկատմամբ: 2018 թվականի հուլիսի 1-ից հետո մինչև սույն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ավտոմեքենայից տարբերվող գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտների հաշվառումն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով։
Սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետը և 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող՝ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված՝ ավտոմեքենաների օտարման գործարքների նկատմամբ:
Սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով ստացվող եկամուտների նկատմամբ:
Սույն օրենքի 43-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը կընդունվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ներառվող հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով:
Սույն օրենքի 46-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 18 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում չեն կարող վերականգնել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակը:
Սույն օրենքի 68-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ և գործում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-68-Ն |