ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1982 թ. N 509
Քաղ. Երևան
ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1982 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ, ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 437 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում են, որ ՍՄԿԿ Կենտկոմի մարտյան (1965 թ.) պլենումից հետո հանրապետությունում իրականացվել են խոշոր միջոցառումներ գյուղի սոցիալական պրոբլեմների լուծման և գյուղական բնակավայրերի վերակառուցման ուղղությամբ: Միայն վերջին երկու հնգամյակում շահագործման են հանձնվել 557 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Շատ գյուղեր արմատապես փոխում են իրենց տեսքը, ձեռք են բերում բնակչության կուլտուրական ու կենցաղային սպասարկման բոլոր տեսակներն ունեցող բնակավայրերի հատկանիշները:
Սակայն այդ բնագավառում իրականացվող միջոցառումները դեռևս անբավարար են: Լիովին չեն կատարվում բնակելի տների, կոմունալ տնտեսության և կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտների շահագործման հանձնման առաջադրանքները, թերություններ կան գյուղական բնակչության կուլտուրական, կենցաղային, բժշկական ու առևտրական սպասարկման գործում: Հետագա զարգացման կարիք ունի ներտնտեսային ճանապարհների ցանցը:
Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը համարում են, որ որպես պարենային ծրագրի բաղկացուցիչ մաս գյուղի սոցիալական վերափոխման ուղղությամբ միջոցառումների իրականացումը պահանջում է գյուղում բնակարանային, կոմունալ, կուլտուր-կենցաղային ու ճանապարհային շինարարության կազմակերպման զգալիորեն բարելավում և ծավալների ավելացում:
Ի կատարումն ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի մայիսի 24-ի «Գյուղական բնակչության բնակարանային, կոմունալ-կենցաղային և սոցիալ-կուլտուրական կենսապայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 437 որոշման, Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.
1. Հայկական ՍՍՀ պետպլանին, Հայկական ՍՍՀ պետշինին, Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրությանը, Հայկական ՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման մինիստրությանը, Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը, Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը, Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ գյուղարտպետկոմին, Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին, Հայկոոպի վարչությանը, կուսակցության շրջկոմներին, ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին և մյուս շահագրգռված մինիստրություններին ու գերատեսչություններին` 1982-1990 թվականներին իրականացնել գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման կոմպլեքսային միջոցառումներ, ուղղված`
գյուղական բնակավայրերի` բարեկարգ ավանների հետագա վերափոխմանը, բնակարանային, կոմունալ և կուլտուր-կենցաղային շինարարության ծավալի զգալիորեն ավելացմանը, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարության զարգացմանը.
գյուղում կադրերի ամրապնդման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, գյուղական բնակչության կուլտուր-կենցաղային, բժշկական և առևտրական սպասարկման զգալիորեն բարելավմանը, ինչպես նաև կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ճանապարհների շինարարության արագացմանը:
Տասնմեկերորդ հնգամյակում իրականացնել շինարարությունն ու շահագործման հանձնումը`
կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում` բնակելի տների, նախադպրոցական հիմնարկների, ակումբների և կուլտուր-կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության մյուս օբյեկտների, համաձայն հավելվածի.
1,8 հազ. աշակերտական տեղով գյուղական պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների, 3 շրջանային մշակույթի տների և 150 կմ երկարությամբ խմբային ջրատարների:
2. Պատվիրատու և կապալառու մինիստրություններին ու գերատեսչություններին` Հայկական ՍՍՀ պետպլանի հետ համաձայնեցնելով 1983-1990 թվականների համար սահմանել գյուղում օբյեկտների շինարարության գծով աշխատանքների ծավալները, նկատի ունենալով 1990 թվականին կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում ապահովել կապալային եղանակով շինմոնտաժային աշխատանքների կատարումը (առանց մելիորատիվ շինարարության)` նրանց համար սահմանված լիմիտի 75-80 տոկոսի չափով:
Սահմանել, որ սկսած 1983 թվականից, սովխոզներում և պետական գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում բնակելի տների, կոմունալ տնտեսության օբյեկտների, կուլտուր-կենցաղային նշանակության և լուսավորության օբյեկտների շահագործման հանձնման տարեկան պլաններն ըստ կապալային շինմոնտաժային կազմակերպությունների հաստատում են պատվիրատուները` կապալառու մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, ըստ որում, առանց փոփոխելու տնտեսական ու սոցիալական զարգացման պլանում ինչպես ամբողջությամբ վերցրած, այնպես էլ ըստ եռամսյակների պատվիրատուներին սահմանված համապատասխան առաջադրանքները:
3. Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրությանը և Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրությանը` կապիտալ շինարարության հնգամյա ու տարեկան պալանները մշակելիս նախատեսել քաղաքային տնաշինական կոմբինատների կարողությունների միջին հաշվով 15 տոկոսի օգտագործումը հանրապետության կոլտնտեսություններում և սովխոզներում բնակելի տների, դպրոցների ու նախադպրոցական հիմնարկների շինարարության համար:
Հայկական ՍՍՀ պետպլանին` վերահսկողություն սահմանել սույն կետի կատարման նկատմամբ:
4. Հայկական ՍՍՀ պետպլանին թույլատրել տնտեսապես թույլ կոլտնտեսություններում և սովխոզներում բնակելի տների և կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտների շինարարությանն ուղղել քաղաքներում և արդյունաբերական կենտրոններում ոչ արտադրական նշանակության օբյեկտների շինարարության համար Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առանձնացվող կապիտալ ներդրումների մինչև 10 տոկոսը:
5. Հայկական ՍՍՀ պետշինին` ապահովել`
1982-1985 թվականներին` վարչական շրջանների հատակագծման պակասող նախագծերի մշակումը և եղած նախագծերի, սովխոզների ու կոլտնտեսությունների ավանների հատակագծման և կառուցապատման նախագծերի անհրաժեշտ ուղղումը, նկատի ունենալով այդ նախագծերի ռացիոնալությունն ու շահավետությունը և գյուղական բնակչության համար անհրաժեշտ հարմարությունների ստեղծումը.
1983 թվականին` ՍՍՀՄ պետշինի առաջադրանքով կոլտնտեսություններում ու սովխոզներում բնակելի տների և կոմունալ տնտեսության օբյեկտների շինարարության համար տեսակարար կապիտալ ներդրումների նորմատիվների մշակումը, հաշվի առնելով բնակավայրերի` դաստակերտի տիպի տներով կառուցապատման ընդլայնումը, բնակարանների հատակագծման բարելավումը և դրանց ինժեներային համասարքման մակարդակի բարձրացումը:
Տեսակարար կապիտալ ներդրումների նշված նորմատիվները ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը` ՍՍՀՄ պետշինի և ՍՍՀՄ պետպլանի հետ համաձայնեցնելով:
6. Հայկական ՍՍՀ պետպլանին` պլանների նախագծերում նախատեսել 1983-1985 թվականներին ՍՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը կապիտալ ներդրումների հանձնում խմբային ջրատարների գոտում տարաբաշխիչ ցանցերի կառուցման համար, որոնց շինարարությունն իրագործում են այդ մինիստրության կապալային կազմակերպությունները:
Խմբային ջրատարների և տարաբաշխիչ ցանցերի շինարարությունն ապահովել ընդհանուր նախագծով և միասնական տիտղոսացուցակով:
7. Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը և Հայկական ՍՍՀ գյուղարտպետկոմին` մշակել և իրականացնել անհրաժեշտ կազմակերպական-տեխնիկական միջոցառումներ գյուղատնտեսական ջրամատակարարման օբյեկտների նորոգում և տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների արտադրական բազայի զարգացման ուղղությամբ, այն հաշվով, որպեսզի 1985 թվականին ավարտվի սահմանված կարգով այդ կազմակերպություններին տեխնիկական սպասարկման համար գյուղատնտեսական ջրամատակարարման բոլոր օբյեկտների հանձնումը:
8. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը և Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը` շահագրգռված կազմակերպությունների ներգրավմամբ ապահովել 1982-1984 թվականներին կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների ներտնտեսային ճանապարհների զարգացման գլխավոր սխեմայի մշակումը, սահմանելով դրանց շինարարության հերթականությունը` ընդհանուր օգտագործման ճանապարհների շինարարության ժամկետների հետ համաձայնեցված, ինչպես նաև ներտնտեսային ճանապարհների նորոգման կազմակերպումը և դրանց պահպանումը կարգավորելու ուղղությամբ միջոցառումների մշակումը:
9. Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությանը` ապահովել գյուղական բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի ու կուլտուրայի բարձրացումը` առողջապահության սկզբնական օղակների աշխատանքի կատարելագործման, գյուղում բժշկական օգնության, այդ թվում ստոմատոլոգիական, շարժական տեսակների ինտենսիվ զարգացման, ինչպես նաև քաղաքների առողջապահության մասնագիտացված հիմնարկների (ստորաբաժանումների) կողմից գյուղական բնակիչների սպասարկումը ընդլայնելու հիման վրա: Մինչև 1985 թվականն ավարտել գյուղական շրջաններում բժշկական շտապ օգնության ծառայությունների կազմակերպումը:
10. Հայկական ՍՍՀ կապի մինիստրությանը` տասներկուերորդ հնգամյակում ավարտել բոլոր գյուղական բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկների հեռախոսավարումը և շրջաններում շտապ ու անհապաղ օգնության կայանների (բաժանմունքների) սարքավորումը ռադիոկապի միջոցներով:
11. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման մինիստրությանը և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին` մշակել և 1983-1990 թվականներին իրականացնել միջոցառումներ գյուղական բնակչության կենցաղային սպասարկման հետագա ընդլայնման ու բարելավման ուղղությամբ, նկատի ունենալով`
այդ ժամանակաընթացքում շրջանային կենտրոններում գյուղական բնակչության սպասարկման համար ավելացնել սպիտակեղենի լվացման ու հագուստի քիմիական մաքրման ֆաբրիկաների, ռադիոհեռուստատեսային ապարատուրայի, սառնարանների, լվացքի մեքենաների, կենցաղային այլ տեխնիկայի նորոգման կոմպլեքսային ձեռնարկությունների, իսկ կոլտնտեսությունների ու սովխոզների ավաններում` ինքնասպասարկման լվացքատների շինարարության ծավալը.
մինչև 1985 թվականն ավարտել բոլոր կոլտնտեսություններում ու սովխոզներում բաղնիքների և մանր նորոգման աշխատանքներ ու ծառայություններ կատարելու համար կոմպլեքսային ընդունման կետերի ստեղծումը:
Հայկական ՍՍՀ պետպլանին` մշակել գյուղում կոմունալ ծառայության կազմակերպումը բարելավելու միջոցառումներ:
12. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը և Հայկոոպի վարչությանը` 1983-1990 թվականների պլանների նախագծերում նախատեսել գյուղում մանրածախ ապրանքաշրջանառության հետագա զարգացում, գյուղական վայրերում ժամանակակից խանութների, առևտրական կենտրոնների, հասարակական սննդի ու հացաթխման ձեռնարկությունների ցանցի ընդլայնում:
Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը` գյուղական բնակչությանը վաճառելու համար առանձնացնել ապրանքներ` դրանց նկատմամբ պահանջմունքի առավել լրիվ բավարարումն ապահովող ծավալով և տեսականիով:
13. Հայկական ՍՍՀ պետպլանին, Հայկական ՍՍՀ պետմատին, Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությանը և Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը` միջկոլտնտեսային սանատորիաների, հանգստյան տների, պանսիոնատների և պիոներական ճամբարների համար առանձնացնել տեխնոլոգիական, սառնարանային, բժշկական և այլ սարքավորումներ, ինչպես նաև կահույք, ամանեղեն, փափուկ ու կոշտ գույք և մասնագիտացված ավտոտրանսպորտ` արհմիությունների սանատորաառողջարանային հիմնարկների համար սահմանված նորմաներով:
14. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը և Հայկոոպի վարչությանը` ապահովել կոլտնտեսականներին, սովխոզների ու գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների ու կազմակերպությունների բանվորներին ու ծառայողներին ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմների իրավասության ենթակա վառելիքամատակարարման կազմակերպությունների միջոցով վառելիքի վաճառքը:
15. Հայկական ՍՍՀ պետպլանին` կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում ներարտադրական և դիսպետչերական հեռախոսային կապի ցանցերի շինարարության համար հանրապետության ֆոնդերի հաշվին առանձնացնել կաբելային արտադրանք, անտառանյութ և այլ նյութեր:
16. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը, Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեին, Հայկական ՍՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին և Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին`
ապահովել գյուղական բնակչության կուլտուրական սպասարկման հետագա բարելավումը, գյուղական ակումբային հիմնարկների, գրադարանների և մարզական կառույցների ցանցի զարգացումը, որակյալ կադրերով դրանց ամրապնդումը և անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների առանձնացումը.
ակտիվացնել ժամանակակից գյուղի կարևորագույն պրոբլեմները բացահայտող, հարազատ երկրամասի նկատմամբ` սեր, գյուղատնտեսական աշխատանքի նկատմամբ հարգանք ուսուցանող նոր ֆիլմերի, ներկայացումների թողարկման, համերգային ծրագրերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստման, գրքերի հրատարակման և կերպարվեստի ստեղծագործությունների ստեղծման ուղղությամբ աշխատանքը:
17. Շրջանային կուսակցական և սովետական մարմիններին, արհմիութենական ու կոմերիտական կազմակերպություններին` իրականացնել լրացուցիչ միջոցառումներ երիտասարդությանը գյուղի սոցիալ-տնտեսական վերափոխման պլանների իրականացմանը ակտիվորեն մասնակցելուն ներգրավելու ուղղությամբ: Նրա մեջ դաստիարակել սեր հարազատ երկրամասի նկատմամբ, իր կյանքը գյուղատնտեսական արտադրության հետ կապելու ձգտում: Ակտիվացնել քաղաքային կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը գյուղում բնակելի տների, կոմունալ տնտեսության և կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտների շինարարության գործում շեֆական օգնություն ցույց տալու ուղղությամբ:
18. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեն և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1982 թ. մայիսի 24-ի «Գյուղական բնակչության բնակարանային, կոմունալ-կենցաղային և սոցիալ-կուլտուրական կենսապայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 437 որոշմամբ`
ա) հանձնարարել են ՍՍՀՄ պետշինին և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` ապահովել 1983 թվականին գյուղում պետական, կոոպերատիվ և անհատական շինարարության համար հասարակական շենքերի, բնակելի տների և բնակելի տներին տնտեսական կցակառույցների նոր շինարարական նորմաների մշակումը և գործող շինարարական նորմաների ու եղած տիպային նախագծերի անհրաժեշտ ուղղումը, հաշվի առնելով քաղաքային տնաշինական կոմբինատների կողմից թողարկվող կոնստրուկցիաների, տեղական շինանյութերի, շինարարության ինդուստրիալ մեթոդների կիրառումը, ինչպես նաև անձնական օժանդակ տնտեսությունը վարելու համար պայմանների ստեղծումը.
բ) հանձնարարել են ՍՍՀՄ պետպլանին` 1986-1990 թվականների պլանի նախագիծը մշակելիս իրականացնել նշված որոշման 1-ին կետում (սույն որոշման 1-ին կետ) սահմանված առաջադրանքների բաշխումն ըստ միութենական հանրապետությունների, ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև նախատեսել այդ առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների և նյութատեխնիկական ռեսուրսների առանձնացում: Կոնտրոլ թվերը 3-ամյա ժամկետում հասցնել միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, ՍՍՀՄ մինիստրություններին ու գերատեսչություններին.
գ) ի մասնակի փոփոխումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969 թ. սեպտեմբերի 11-ի N 744 որոշման 2-րդ կետի, 1983 թվականից սկսած, ՍՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրության և համապատասխանորեն միութենական հանրապետությունների մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությունների (իրենց գործունեության գոտում) վրա են դրել կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում ներավանային տարաբաշխիչ ցանցերի հետ կոմպլեքսում գյուղատնտեսական նշանակության խմբային ջրատարների նախագծման և շինարարության պատվիրատուի և գլխավոր կապալառուի ֆունկցիաները.
դ) թույլատրել են միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` 1983 թվականից սկսած տնտեսապես թույլ կոլտնտեսություններում խմբային ջրատարների գոտում տարաբաշխիչ ցանցերի շինարարության ծախսերի ֆինանսավորումն իրականացնել «Գյուղատնտեսություն» ճյուղի գծով պետական կապիտալ ներդրումների հաշվին.
ե) հանձնարարել են ՍՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը` միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների ու ՍՍՀՄ երկրաբանության մինիստրության մասնակցությամբ մշակել և ՍՍՀՄ պետպլանի հետ համաձայնեցնելով 1984 թվականին հաստատել գյուղատնտեսական ջրամատակարարման զարգացման գլխավոր սխեման, սահմանելով խմբային և տեղային ջրատարների, տարաբաշխիչ ցանցերի ու հորատանցքերի շինարարության հերթականությունը.
զ) ի մասնակի փոփոխումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1970 թ. սեպտեմբերի 28-ի N 810 որոշմամբ հաստատված` կապիտալ շինարարությունը նյութերով, շինվածքներով ու սարքավորումներով ապահովելու կարգի մասին կանոնադրության, սահմանել են, որ կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար կապալի գլխավոր և տարեկան պայմանագրերով իրականացվող կոմունալ տնտեսության օբյեկտների շինարարությունը նշված կանոնադրության 1-ին կետի «ա» ենթակետում թվարկված խողովակներով, ամրաններով, սողնակներով և այլ շինվածքներով ու սարքավորումներով ապահովվում է գլխավոր կապալառու մինիստրությունների, գերատեսչությունների ու մյուս կազմակերպությունների կողմից.
է) հանձնարարել են ՍՍՀՄ պետշինին` ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության մասնակցությամբ մշակել և 1983 թվականին հաստատել կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ներտնտեսային ավտոմոբիլային ճանապարհների նախագծման ու շինարարության նորմաները և կանոնները.
ը) սահմանել են, որ սովխոզներում ու պետական գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում և կազմակերպություններում ամբուլատորիաների շինարարությունն իրականացվում է գյուղատնտեսության զարգացման համար առանձնացվող պետական կապիտալ ներդրումների հաշվին:
Խորհուրդ են տվել կոլտնտեսություններին` ամբուլատորիաների շինարարությունն իրականացնել սեփական միջոցների հաշվին.
թ) հանձնարարել են ՍՍՀՄ կապի մինիստրությանը, ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությանը, ՍՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրությանը և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` ապահովել 1983-1990 թվականներին գյուղական վայրերում ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցերի, ինչպես նաև կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում ներարտադրական ու դիսպետչերական հեռախոսային կապի ցանցերի շինարարությունը` 3,3 մլն համարների ընդհանուր տարողությամբ, այդ թվում 1,8 մլն համարները` 1986-1990 թվականներին.
ժ) թույլատրել են միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` փոքր գյուղերի, խուտորների բնակիչների և հեռագնաց արոտավայրերում զբաղված աշխատողների սպասարկման համար անհրաժեշտ ավտոակումբներ, ավտոգրադարաններ և շրջիկ կինոներ պատրաստելու համար գյուղատնտեսության համար առանձնացված ֆոնդերի հաշվին օգտագործել ավտոմոբիլային շասսիները:
Միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին իրավունք են վերապահել թույլատրել կոլտնտեսություններում և սովխոզներում, գյուղական դպրոցներում և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններում մարզական դահլիճների և կառույցների շինարարություն.
ի) գյուղում բժշկական, մանկավարժական, ակումբային աշխատողների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի գծով մասնագետների ամրապնդման նպատակով տարածել են`
բժշկական, մանկավարժական, ակումբային աշխատողների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի գծով մասնագետների պատրաստում իրականացնող բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ ուսման համար ուղարկվող կոլտնտեսականների և սովխոզների աշխատողների երեխաների վրա` ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1970 թ. հոկտեմբերի 9-ի N 848 որոշման գործողությունը.
բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո կոլտնտեսությունները, սովխոզները և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններն ու կազմակերպություններն ըստ մասնագիտության մշտական աշխատանքի ժամանող ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի գծով մասնագետների վրա` ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. մայիսի 22-ի N 466 որոշման գործողությունը` աշխատանքի առաջին երեք տարիներին ջեռուցումով և լուսավորությամբ անվճար բնականներով ապահովելու մասում.
գյուղական վայրերում աշխատող մանկական երաժշտական, գեղարվեստական դպրոցների ու արվեստի դպրոցների դասատուների վրա` ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1977 թ. նոյեմբերի 10-ի N 981 որոշման 13-րդ կետի (Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. մարտի 10-ի N 113 որոշման 10-րդ կետ և 12-րդ կետի «դ» ենթակետ) և գյուղական վայրերում աշխատող ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի գծով մասնագետների վրա` այդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերի (այդ նույն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետ) գործողությունը.
գյուղական վայրերում գտնվող նախադպրոցական հիմնարկների մանկավարժական և ղեկավար աշխատողների վրա` ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1948 թ. փետրվարի 10-ի N 246 որոշման (Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1948 թ. մարտի 1-ի N 195 որոշում) և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թ. մայիսի 4-ի N 255 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. հունիսի 9-ի N 336 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետ) գործողությունը.
լ) սահմանել են, որ սովխոզների տներում բնակելի շենքերը նախատեսվում են սովխոզների աշխատողների և մյուս անձանց բնակեցման համար, որոնց գործող կարգին համապատասխան բնակտարածություն է տրամադրվում տնտեսության տներում, և մտցվում են ծառայական բնակելի շենքերի թվում, այդ թվում նաև այն տներում բնակելի շենքերի, որոնք բնակեցվել են մինչև որոշումն ընդունելը:
* * *
Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը գտնում են, որ գյուղի սոցիալական վերափոխումը կարևորագույն համապետական, համաժողովրդական խնդիր է, և համոզմունք են հայտնում, որ կուսակցական, սովետական ու գյուղատնտեսական մարմինները, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունները, գյուղատնտեսության, շինարարական կազմակերպությունների ու արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողները կանեն ամեն հնարավոր բան նշված խնդրի կատարման համար:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. օգոստոսի 9-ի N 509 որոշման |
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱԿՈՒՄ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՍՈՎԽՈԶՆԵՐՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
____________________________________________________________________________________________ | ||
Չափի միավորը |
Քանակը | |
____________________________________________________________________________________________ | ||
Բնակելի տներ |
հազ. քառ. մ ընդհանուր մակերես |
1000 |
այդ թվում բնակչության և բնակարանային-շինարարական կոոպերատիվների միջոցների հաշվին |
565 | |
Նախադպրոցական հիմնարկներ |
հազ. տեղ |
6,5 |
Ակումբներ և մշակույթի տներ*) |
- « - |
30,0 |
Հանրակրթական դպրոցներ |
հազ. աշակերտական տեղ |
35,2 |
այդ թվում «Լուսավորություն» ճյուղի գծով |
28,9 | |
Ներտնտեսային ճանապարհներ` |
||
ամուր ծածկով |
կմ |
40 |
Կոյուղու ցանցեր |
- « - |
220 |
Ջերմացանցեր |
- « - |
100 |
Գազի ցանցեր |
- « - |
950 |
Ջրատարներ |
- « - |
1100 |
*) Ակումբների և մշակույթի տների շինարարությունն իրականացվում է տիպային նախագծերով: Հանդիսադահլիճների տարողունակությունը որոշվում է նորմաներով` կախված սպասարկվող բնակչության թվաքանակից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|