25.06.24 N 178-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. |
N 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
1.1. Երևան համայնքի ենթակայությամբ գործող պետական և համայնքային ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
(1.1-ին կետը լրաց. 14.05.24 N 142-Ն)
2. 2023 թվականի հուլիսի 7-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 687-Ն որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար նախատեսված տեղական վճարը վճարված լինելու դեպքում oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան շինարարության թույլտվության տրամադրման համար սահմանված տեղական տուրքի վճարման ենթակա գումարը նվազեցվում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի գումարի վճարված չափին համամասնորեն:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս շինարարության թույլտվության՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում մակերեսի ավելացում նախատեսող փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց արդյունքում նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի վճարման ենթակա գումարը գերազանցում է մինչև տվյալ փոփոխություն կատարելը վճարված տեղական տուրքի դրույքաչափը՝ նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ ընդհանուր մակերեսի համար հաշվարկված տեղական տուրքի չափի 80 տոկոսի չափով:
4.1. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե շինարարության թույլտվություն ստանալու դիմումը ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և մինչև նշված օրը Երևանի քաղաքապետարան ներկայացվել են նշված օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ նշված օրվա դրությամբ գործող տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը և դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
(4.1-ին կետը լրաց. 07.02.24 N 59-Ն, խմբ. 25.06.24 N 178-Ն)
4.2. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 1 անգամ և մինչև 3 ամիս ժամկետով երկարաձգման համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
(4.2-րդ կետը լրաց. 07.02.24 N 59-Ն)
4.3. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի չափի 90 տոկոսի չափով, եթե դիմումատուն սույն որոշման 4.2-րդ կետով նախատեսված արտոնության կիրառմամբ թույլտվություն չի ստացել և Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
(4.3-րդ կետը լրաց. 07.02.24 N 59-Ն)
4.4. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքի 8-րդ գոտում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի չափի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն որոշման 4.1-ին կետով նախատեսված դեպքերի և եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
(4.4-րդ կետը լրաց. 12.03.24 N 88-Ն)
4.5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը ստացված շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե շինարարության թույլտվության ստացման համար ներկայացված հայտով կամ դրան կից շինարարական աշխատանքների կազմակերպման ժամանակացույցով կամ նախագծային փաստաթղթերի փորձագիտական եզրակացությամբ շինարարական աշխատանքների կատարման համար նախատեսված է եղել ավելի երկար ժամկետ, քան տրամադրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետն է և շինարարության թույլտվությունը երկարաձգվում է նշված փաստաթղթերով սահմանված ժամկետից պակաս տրամադրված ժամկետը չգերազանցող ժամկետով և դիմումատուն Երևան համայնքի հանդեպ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
(4.5-րդ կետը լրաց. 12.03.24 N 88-Ն)
4.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում տրամադրված շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների կատարման ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում պետական մարմնի կամ համապատասխան որակավորում ունեցող անձի եզրակացության հիման վրա փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված շինարարական աշխատանքների կասեցման օրվանից մինչև նախագծային փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու օրն ընկած ժամանակահատվածում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
(4.6-րդ կետը լրաց. 14.05.24 N 142-Ն)
4.7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում բազմաբնակարան շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 1 անգամ և մինչև 5 ամիս ժամկետով երկարաձգման համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե կառուցապատողը մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը դատարանի օրինական ուժի մեջ դատական ակտով ճանաչվել է սնանկ: Սույն կետով սահմանված արտոնության կիրառման համար հիմք է կառուցապատողին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
(4.7-րդ կետը լրաց. 14.05.24 N 142-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Երևանի քաղաքապետ |
Տ. Ավինյան |
2023 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: