ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» մայիսի 2021 թվականի N 94-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 223-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1–ին կետի 1-ին ենթակետի «5 331 014 618 (հինգ միլիարդ երեք հարյուր երեսունմեկ միլիոն տասնչորս հազար վեց հարյուր տասնութ)» թիվը և բառերը փոխարինել «5 429 162 818 (հինգ միլիարդ չորս հարյուր քսանինը միլիոն մեկ հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր տասնութ )» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 085 956 518 (վեց միլիարդ ութսունհինգ միլիոն ինը հարյուր հիսունվեց հազար հինգ հարյուր տասնութ)» թիվը և բառերը փոխարինել «6 184 104 718 (վեց միլիարդ մեկ հարյուր ութսունչորս միլիոն մեկ հարյուր չորս հազար յոթ հարյուր տասնութ)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
|
Կողմ (22) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
|
Ս. Բալասանյան |
||
|
Ա. Ադամյան |
||
|
Տ. Հովհաննիսյան |
||
|
Մ. Սահակյան |
||
|
Լ. Սանոյան |
||
|
Վ. Եդիգարյան |
||
|
Ա. Գրիգորյան |
||
|
Վ. Հունանյան |
||
|
Գ. Սարգսյան |
||
|
Կ. Միքայելյան |
||
|
Գ. Գրիգորյան |
||
|
Ա. Տոնոյան |
||
|
Ս. Աստոյան |
||
|
Ռ. Սարգսյան |
||
|
Ա. Մխիթարյան |
||
|
Հ. Եղիազարյան |
||
|
Ա. Խաչատրյան |
||
|
Գ. Մաթևոսյան |
||
|
Հ. Պողոսյան |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
|
ք. Գյումրի «14» մայիսի 2021 թվական |
|
Հավելված 1-4 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի N 94-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: