ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3199-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2800-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հ.Ն/42633-24 գրությունը.
1․ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 24-ի «Երևան, Ավան, Քուչակ թաղամաս, հ.48/4 հասցեում սեփականության իրավունքով Աշոտ Սաբիրի Բալասանյանին պատկանող և Քուչակ թաղամաս, հ.48/7 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.2800-Ա որոշման վերնագրում և 3-րդ կետում՝ «48/7» բառերը փոխարինել «48/11» բառերով:
2․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3․ Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |