ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1762-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.38/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նարինա Սարգսյանի լ/ա Ռաֆայել Եղիկյանի դիմումը՝ Մյասնիկյան պողոտայի հ.38/2 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 30.09.2011 հ. հ.2841058 վկայականը:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տարածքի ճշգրտված տեղագրական հանույթից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հասարակական շինությունով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1733.0քմ, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:
Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված, ըստ Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում, ինչպես ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում:
ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 4-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/16055-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Մյասնիկյան պողոտայի հ.38/2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1733.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մյասնիկյան պողոտայի հ.38/2 հասցեում գտնվող 1733.0քմ մակերեսով հողամասի նպատակային (կատեգորիան) նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|