ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» hունիսի 2021 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 223-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «5 429 162 818 (հինգ միլիարդ չորս հարյուր քսանինը միլիոն մեկ հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր տասնութ)» թիվը և բառերը փոխարինել «5 434 299 100 (հինգ միլիարդ չորս հարյուր երեսունչորս միլիոն երկու հարյուր իննսունինը հազար մեկ հարյուր տասնութ )» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 184 104 718 (վեց միլիարդ մեկ հարյուր ութսունչորս միլիոն մեկ հարյուր չորս հազար յոթ հարյուր տասնութ)» թիվը և բառերը փոխարինել «6 189 241 018 (վեց միլիարդ մեկ հարյուր ութսունինը միլիոն երկու հարյուր քառասունմեկ հազար տասնութ )» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
| Կողմ (17) | Դեմ (0) | Ձեռնպահ (0) | 
| Ս. Բալասանյան | ||
| Լ. Խաչատրյան | ||
| Տ. Հովհաննիսյան | ||
| Մ. Սահակյան | ||
| Լ. Սանոյան | ||
| Վ. Եդիգարյան | ||
| Ա. Գրիգորյան | ||
| Վ. Հունանյան | ||
| Կ. Միքայելյան | ||
| Գ. Գրիգորյան | ||
| Կ. Թաթարյան | ||
| Ս. Աստոյան | ||
| Հ. Եղիազարյան | ||
| Լ. Բարսեղյան | ||
| Ա. Խաչատրյան | ||
| Գ. Մաթևոսյան | ||
| Հ. Պողոսյան | 
| Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` | ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան | 
| 
 ք. Գյումրի «15» հունիսի 2021 թվական | 
| Հավելված 1-4 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 15-ի N 124-Ն որոշման | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական:
 
                