ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 718-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝
1) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) աշխատանքային իրավունքի բնագավառում (բացառությամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 10.03.22 N 299-Ն)
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 11 Երևան |
(հավելվածը լրաց. 27.08.20 N 1437-Ն, 10.12.20 N 2046-Ն, խմբ. 31.03.22 N 428-Ն, լրաց. 17.06.22 N 903-Ն, խմբ., լրաց. 08.12.22 N 1913-Ն, փոփ., լրաց. խմբ. 30.03.23 N 426-Ն, խմբ. 17.11.23 N 2001-Ն)
(հավելվածը լրաց. 27.08.20 N 1437-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.07.22 N 1166-Ն, 16.06.23 N 981-Ն, խմբ. 27.06.24 N 977-Ն)
ՀՀ կառավարության 2020 թվականի |
(հավելվածը լրաց. 27.08.20 N 1437-Ն, 27.05.21 N 861-Ն, խմբ. 07.04.22 N 433-Ն, 26.05.22 N 748-Ն, 23.06.22 N 927-Ն, 14.07.22 N 1054-Ն, լրաց. 21.07.22 N 1106-Ն, խմբ. 01.09.22 N 1364-Ն, 16.06.23 N 981-Ն)
(հավելվածը լրաց. 27.05.21 N 861-Ն, 03.03.22 N 239-Ն, խմբ. 08.12.22 N 1913-Ն)
(հավելվածը լրաց. 10.03.22 N 299-Ն)