ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2983-Ա |
«31» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-01-471-24 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից լիազորված անձ Լամարա Աֆրիկյանի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հունիսի 28-ին տրված 01/18-01-471-24 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) մեջ «Կառուցապատող» տողում ««Բոխյան» ՍՊ ընկերություն և «Գրին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ» բառերը փոխարինել ««Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊ ընկերություն» բառերով, իսկ ամբողջ տեքստում՝ «հ.27062023-01-0192» բառերը փոխարինել «հ.14062024-01-0191» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |