ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2022 թվականի N 1811-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել.
1) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրում՝ պայմանագրով աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
2) «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 13-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/18Շ պայմանագրում՝ պայմանագրով աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
3) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 40 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
4) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-3 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 40 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
5) «Ա․Ա․Բ․Պրոեկտ» և «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնսորցիումի հետ 2021 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/4Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 50 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի, 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/32Շ պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի ամբողջ տեքստում, հավելվածներում և պայմանագրի անբաժանելի մասը կազմող համաձայնագրերում «Տ-7-48, Գյումրի (Տ-7-58) - Արևիկ – Այգեբաց - Վարդաքար - /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+900 - կմ16+200 հատվածի» բառերը փոխարինել «Տ-7-48, Գյումրի (Տ-7-58) - Արևիկ – Այգեբաց - Վարդաքար - /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+440 - կմ16+200 հատվածի» բառերով, որի արդյունքում լրացուցիչ աշխատանքների ծավալը չի գերազանցի պայմանագրի ընդհանուր գնի 16 տոկոսը, և այդ կապակցությամբ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/32Շ պայմանագրով 2022 թվականին աշխատանքների կատարման համար նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները։
4. Սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական: