ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2092-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման (այսուհետ՝ որոշում)`
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունիսի 30-ը» բառերով․
2) հավելվածի`
ա. 4-րդ կետի 7-րդ ենթակետը, 11-րդ և 12-րդ կետերը «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերով,
բ. 17-րդ կետից հանել «և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը» բառերը և նույն կետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հունիսի 30-ը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 932-Լ որոշման hավելվածի՝
1) 2-րդ կետի 9-րդ ենթակետը «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերով.
2) 4-րդ կետում «դեկտեմբեր» բառը փոխարինել «2023 թվականի հունիս» բառերով․
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. 2023 թվականի հունիս ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2023 թվականի հուլիսին։»․
4) 14-րդ կետում «2023 թվականի փետրվարի 5-ից 15-ը» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 5-ից 15-ը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |