Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 660-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) բաժանել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունը՝ ստեղծելով հետևյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները`
ա. բյուջետային գործընթացի համակարգման վարչություն,
բ. սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն,
գ. տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն.
2) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության գործունեությունը.
3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող ֆինանսական վիճակագրության և ռիսկերի վարչության ու ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչության միաձուլմամբ ստեղծել ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն՝ որպես նոր հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
4) վերակազմավորել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» բաժնի՝ որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
5) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման վարչությունն անվանափոխել մարդկային ռեսուրսների կառավարման վարչության.
6) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ծրագրերի իրականացման վարչությունն անվանափոխել կառավարչական հարցերի կազմակերպման վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 32-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 7-րդ, 16-րդ և 18-րդ ենթակետերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ, 23-րդ, 24-րդ և 25-րդ ենթակետերով.
«22) բյուջետային գործընթացի համակարգման վարչություն.
23) սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպմանուղղ. վարչություն.
24) տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպմանուղղ. վարչություն.
25) ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն:»,
գ. 20-րդ ենթակետում «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն» բառերը փոխարինել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» բաժին» բառերով.
2) հավելվածի 33-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետում «անձնակազմի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն» բառերով,
բ. 10-րդ ենթակետում «ծրագրերի իրականացման վարչություն» բառերը փոխարինել «կառավարչական հարցերի կազմակերպման վարչություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |