ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 810-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի N 638-Ն որոշման N 2 hավելվածի 7-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկվող գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ցանկը հաստատելու մասին» N 442-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
18.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 810-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ
«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Ինժեներական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Համաշխարհային ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն» ոչ առևտրային ասոցիացիա (համաձայնությամբ)
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ)
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ (համաձայնությամբ)
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ (համաձայնությամբ)
«Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
18.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |