ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների ևկանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին ևԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 65-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդաբանության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 148 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդաբանության մեջ կատարվող
1. Տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով (բացառությամբ 64-րդ կետի՝ մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննություն անցկացնելու կարգի անվանման մասում), համապատասխան հոլովով «անդրսահմանային ապրանքային շուկա» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «անդրսահմանային շուկա» բառերով, ««Հատուկ միջոցներ կիրառելու մասին» համաձայնագրի 30-րդ հոդվածի 16-րդ կետի» բառերը փոխարինել «թիվ 8 հավելվածի 221-րդ կետի» բառերով:
2. 1-ին կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Սույն Մեթոդաբանությունը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների ևկանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 11-րդ կետին համապատասխան ևԵվրասիական տնտեսական միության երկու ևավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ անդրսահմանային շուկաներ, անդամ պետություններ, Միություն) մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) հսկողության լիազորությունների իրականացման նպատակով:».
բ) երկրորդ պարբերությունում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետում» բառերով:
3. 2-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից» բառերով.
բ) «ա» ենթակետում «Համաձայնագրի III բաժնում (այսուհետ՝ մրցակցության կանոններ), անդրսահմանային ապրանքային շուկաներում» բառերը փոխարինել «Պայմանագրի 76-րդ հոդվածով».
գ) «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«գ) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման ևփոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ՝ թիվ 8 հավելված) 221-րդ կետն իրագործելու նպատակով Միության ապրանքային շուկայում գերիշխող դիրքը որոշելիս.».
դ) «դ» ենթակետում «Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը փոխարինել «Արձանագրության 87-րդ կետով» բառերով:
4. 3-րդ կետի «դ» ենթակետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «(շուկայում գործող սուբյեկտների) (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ)» բառերով:
5. 4-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունում «Համաձայնագրի 10-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-6-րդ կետերով» բառերով.
բ) երկրորդ պարբերությունում «Համաձայնագրի 13-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերով:
6. 10-րդ կետում «նախորդող ամսաթվից 2 տարի» բառերը փոխարինել «անմիջապես նախորդող 2 օրացուցային տարի» բառերով:
7. 22-րդ կետում ««Հատուկ միջոցներ կիրառելու մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածին» բառերը փոխարինել «թիվ 8 հավելվածի 2-րդ կետին» բառերով:
8. 25-րդ կետի «ա» ենթակետից հանել «միասնական» բառը:
9. 31-րդ կետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքի սահմանները» բառերը փոխարինել «բոլոր անդամ պետությունների տարածքները» բառերով:
10. 34-րդ կետի «բ» ենթակետը լրացնել «տնտեսավարող սուբյեկտի» բառերով։
11. 49-րդ կետի երկրորդ պարբերությունում «Համաձայնագրի 2-րդ հոդվածի 16-րդ կետում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետի 15-րդ ենթակետում» բառերով:
12. 50-րդ կետի «բ» ենթակետում «54» թիվը փոխարինել «52» թվով։
13. XI բաժնի անվանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«XI. Տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքը որոշելը»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: