ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 189 |
քաղ. Մոսկվա |
ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ՓՈԽԱԲԵՌՆԻՉԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Էքսկավատոր-փոխաբեռնիչը, որը ներկայացված է որպես անվավոր շարժամասով լրիվ դարձկեն ինքնագնաց մեքենա, բաղկացած տարաշարժուն հենարանային աութրիգերներով հենոցից, առջևի և հետևի կամրջակներից, ղեկային կառավարման հիդրավլիկ համակարգից, 360° շրջադարձի անկյունով դարձկեն հենահարթակից, որի վրա տեղադրված են ներքին այրման շարժիչը, օպերատորի խցիկը, հիդրավլիկ համակարգը, սլաքը՝ բռնալծակով և դրա ծայրին լրացուցիչ հիդրոգլանով կամ առանց դրա, և որը ստացիոնար դիրքում կատարում է աշխատանքների հետևյալ տեսակները՝
ա) գրունտի փորում և հանում (փոսորակների, խրամափոսերի, ջրհորների և այլնի մշակում)՝ էքսկավատորի շերեփի օգնությամբ, որը տեղադրվում է միայն լրացուցիչ հիդրոգլան ունեցող բռնալծակի վրա, կամ գրեյֆերային շերեփի օգնությամբ, որը տեղադրվում է ցանկացած տիպի բռնալծակի վրա.
բ) տարբեր նյութերի (խիճ, ավազ, շինարարական աղբ, մետաղաջարդոն և այլն) բեռնումը կամ բեռնաթափումը՝ ցանկացած տիպի բռնալծակի վրա տեղադրվող գրեյֆերային բռնիչների, բեռնային կեռի, մագնիսային բեռնային սալիկի օգնությամբ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 3-րդ (գ) հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8429 ապրանքային դիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: