ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 մայիսի 2022 թ. |
N 596-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 390-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի N 397-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու և վճարումներն ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։»։
2. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մայիսի 25-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի N 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 390-Ն որոշման 1-ին կետում «գանձման կազմակերպման և իրականացման» բառերը փոխարինել «վճարումներն ընդունելու» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. մայիսի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2022 թվական: