ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2022 թվականի N 642-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը հավանություն տալու մասին» N 400-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:».
2) 3-րդ կետի 1-ին ենթակետի «լիազոր ու» բառերը հանել.
3) hավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն միջոցառման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է եզրակացությունը՝ համաձայն N 3 ձևի, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղարկում օրենսդրությանը համապատասխան վճարային փաստաթղթերը:»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |