ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ապրիլի 2017 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում բուսական ծագման կերերի նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) առանձնահատկությունները, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների թիվ 1 հավելվածի II բաժնում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Չեղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 67 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերի։
Հավելվածի 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում այնպիսի ապրանքներով լրացնելու մասով փոփոխություններ կատարելու մասին, ինչպիսիք են լոբազգի բանջարեղենը և կերային հավելումները» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների թիվ 1 հավելվածի II բաժնում կատարվող
1. 39-րդ դիրքում 6-րդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշվեն հսկողության վերցված ապրանքը շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը»։
2. 46-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝ | |||||
«461. |
0708–ից, 0713-ից |
Լոբազգի բանջարեղեն՝ կենդանիների կերի համար օգտագործվող |
անասնաբուժական սերտիֆիկատ |
այո |
ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշվեն հսկողության վերցված ապրանքը շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը»։ |
3. 68-րդ դիրքում 4-րդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անասնաբուժական սերտիֆիկատ՝ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքի համար (անասնաբուժության մեջ, այդ թվում՝ կենդանիների համար նախատեսված կերերում ապրանքների օգտագործումը հայտարարագրելիս), անասնաբուժական սերտիֆիկատ՝ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքի համար (բացառությամբ 50%-ից պակաս կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող մթերքների)»։
4. 68-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝ | |||||
«681. |
1518 00-ից, 2102-ից, 2309-ից, 2936-ից, 3002-ից, 3203 00-ից, 3302-ից, 3504 00-ից, 3507-ից, 3808-ից, 3824-ից |
Կերային հավելումներ |
անասնաբուժական սերտիֆիկատ՝ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքի համար (անասնաբուժության մեջ, այդ թվում՝ կենդանիների համար նախատեսված կերերում ապրանքների օգտագործումը հայտարարագրելիս), անասնաբուժական սերտիֆիկատ՝ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծվող ապրանքի համար (անասնաբուժության մեջ, այդ թվում՝ կենդանիների համար նախատեսված կերերում ապրանքների օգտագործումը հայտարարագրելիս՝ բացառությամբ կենդանական ծագման բաղադրիչներ չպարունակող ապրանքների) |
այո |
ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշվեն հսկողության վերցված ապրանքը շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը»։ |
5. 94-րդ դիրքում 6-րդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ապրանքների ներառումը ռեեստրում չի պահանջվում, սակայն ներմուծման թույլտվության մեջ և անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշվեն հսկողության վերցված ապրանքը շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը»։
6. 95-րդ դիրքում 4-րդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անասնաբուժական սերտիֆիկատ՝ կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող ապրանքների համար և անասնաբուժության մեջ, այդ թվում՝ կենդանիների համար նախատեսված կերերում օգտագործվող ապրանքների համար»։
7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ծանոթագրությամբ՝
«6 Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար նախատեսված ապրանքների նկատմամբ անասնաբուժական հսկողություն չի իրականացվում, և սույն ցանկի 4-6-րդ վանդակներում նշված միջոցներից ոչ մեկը չի կիրառվում։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: